Վարդենիսի պոլիկլինիկան վերազինվեց ակնաբուժական ախտորոշիչ սարքով
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի պոլիկլինիկան վերազինվեց ակնաբուժական «Ավտոռեֆրակտոմետ» ախտորոշիչ սարքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վերազինումն իրականացվեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից տրամադրված փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում։
Ինչպես ներկայացրեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից կազմակերպված դասընթացների շրջանավարտ, դրամաշնորհային ծրագրի մասնակից եւ հաղթող, ՀՀ միասնական սոցիալական ծառայությունների ղեկավարի խորհրդական Արտակ Պողոսյանը, ծրագիրն իրականացվել է «Վարդենիսի տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաներից անվտանգ օգտվելու,, թեմայի շրջանակներում», «Երիտասարդություն հանուն փոփոխության» ՀԿ-ի միջոցով։ Ակնաբուժական ախտորոշիչ սարքավորումը մատակարարվել է «Յունիմեդ» ՍՊԸ-ի կողմից։ Վարդենիսի պոլիկլինիկայի ակնաբույժ Ժասմենա Վարդանյանի տեղեկացմամբ` ակնաբուժական սարքը հնարավորություն է տալիս վաղ շրջանում հայտնաբերել եւ բուժել կարճատեսությունը եւ հեռատեսությունը, կեռատոկոնուս եւ աստիգմատիզմ հիվանդությունները։ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի հավաստմամբ` ակնաբուժական ախտորոշիչ սարքն առայժմ առաջինն ու միակն է Գեղարքունիքի մարզում։ «Այս ծրագիրն անչափ կարևոր ձեռքբերում է մարզի առողջապահության համար, քանի որ ախտորոշիչ սարքից կարող են օգտվել ոչ միայն Վարդենիսի, այլ մարզի մյուս տարածաշրջանների բնակիչները։ Սարքը արդյունավետորեն կծառայի նաեւ սկրինինգային հետազոտությունների, դեռահասների շրջանում ակնաբուժական հետազոտություններ իրականացնելու համար»,-նշեց Լուսինե Վարդանյանը։
Նույն ծրագրի շրջանակներում «Երիտասարդություն հանուն փոփոխության» ՀԿ-ի կողմից Վարդենիս քաղաքի երիտասարդների համար կազմակերպվել է երկօրյա դասընթաց «Տեղեկատվական տեխնոլոգիաներից անվտանգ օգտվելու մասին» թեմայով։
Դասընթացին մասնակցել է 140 ուսանող եւ դպրոցական։
Նույն ծրագրի շրջանակներում «Երիտասարդություն հանուն փոփոխության» ՀԿ-ի կողմից Վարդենիս քաղաքի երիտասարդների համար կազմակերպվել է երկօրյա դասընթաց «Տեղեկատվական տեխնոլոգիաներից անվտանգ օգտվելու մասին» թեմայով։
Դասընթացին մասնակցել է 140 ուսանող եւ դպրոցական։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան