ՀԱՊԿ զորախմբերն ամբողջապես կլքեն Ղազախստանը մինչև հունվարի 19-ը. Զաս
ՀԱՊԿ հավաքական ուժերի խաղաղապահ զորախումբը Ղազախստանից ամբողջապես դուրս կբերվի մինչև հունվարի 19-ը։ Այդ մասին շաբաթ օրը Belarus-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Գրեթե մեկ շաբաթվա ընթացքում բոլոր ստորաբաժանումները, ողջ անձնակազմը դուրս կբերվեն մշտական տեղակայման կետեր, իսկ եթե եղանակը չխանգարի, ապա ՌԴ պաշտպանության նախարարության պլանի համաձայն՝ նախատեսվում է բոլորին վերադարձնել մշտական տեղակայման կետեր մինչև հունվարի 19-ը»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
«Հենց դա է մեր պետությունների ղեկավարների առաջադրած խնդիրը Հավաքական անվտանգության խորհրդի համատեղ որոշմամբ՝ ավարտելու այս գործողությունը»,- հիշեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։Զասը հավելել է, որ «խաղաղապահների ժամանումը Ղազախստան սթափեցրել է որոշ «տաք գլուխների», գուցե տապալել է որոշ գաղափարներ, ծրագրեր»։ «Սա այն մարդկանց գնահատականն է, ովքեր աշխատում են Ղազախստանում: Ուստի խաղաղապահների ժամանումը նպաստեց այս իրավիճակի շրջադարձին և կայունացմանը», - ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:
Միևնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Ղազախստանի նախագահի հորդորը ՀԱՊԿ կոնտինգենտի հանրապետություն մտնելու վերաբերյալ բացարձակապես համապատասխանում է այս երկրում իրեն տրված լիազորություններին և համարժեք է իրավիճակին, որը զարգանում էր պետության մեջ»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան