Ստեփանակերտի հրապարակում վարորդը մեքենայով վթարային իրավիճակ էր ստեղծել
Հունվարի 15-ին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 2 տրանսպորտային միջոց, որից «Volkswagen touareg» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ հանրապետության հրապարակում վթարային իրավիճակ ստեղծելու համար:
Վերջինս վտանգավոր երթևեկություն է իրականացրել հանրապետության հրապարակում, կատարելով դրիֆտներ, որն այնուհետև հրապարակել է սոցիալական ցանցերում: Այդ մանրևները հասանելի են դարձել նաև իրավապահ մարմիններին, մասնավորապես՝ ճանապարհային ոստիկանության ծառայողներին:
ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողները համապատասխան ստուգողական գործողությունների արդյունքում՝ վարորդին հայտնաբերելուց հետո, պարզել են, որ արձանագրվել է վերջինիս կողմից թույլ տրված մի շարք խախտումներ, այդ թվում՝ վտանգավոր երթևեկության իրականացումը և վթարային իրադրության ստեղծումը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տեխզննում չանցած վիճակում տրանսպորտային միջոց վարելը:
Խախտումների հիմքով վարորդին պատասխանատվության ենթարկելուց հետո տրանսպորտային միջոցն արգելալփակվել է և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք:
ՆԳ նախարարությունը կոչ է անում զերծ մնալ վտանգավոր երթևեկության իրականացնելուց, չստեղծել նման իրադրություն, չշահագործել տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում, հակառակ դեպքում՝ բոլոր նրանք, ովքեր թույլ կտան այսօրինակ խախտումներ, կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով և օրենքի խստությամբ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան