Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Շնորհավորում եմ գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի զգալի թանկացման առթիվ. Նաիրա Զոհրաբյան

Շնորհավորում եմ գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի զգալի թանկացման առթիվ:
 
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Երբ մինչհեղափոխական Հայաստանում փորձ արեցին մարշրուտկայի երթեւեկության գինը 50 դրամով բարձրացնել, երեւանյան փաբերի 200 դրամանոց պիվայի կոնտիգենտ «մտավորականությունն» ու արեւմտյան գրանտային սեգմենտը սկսեցին 100 դրամների ազգային-ազատագրական շարժումը, որը պսակվեց ապստամբ հեղափոխականների հաղթանակով՝ մարշրուտկայով երթեւեկելու գինը մնաց 100 դրամ ու առ այսօր մարդիկ, ֆիտոֆտորոզի հանդեպ կայուն իմունիտետ ունեցող «Ավրորա» տեսակի կարտոֆիլի նման, իրար վրա բարձված շարունակում են երթեւեկել։

Եւ ահա լավ լուր՝ պաշտոնապես 33, իսկ իրականում մոտ 60 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանի հանրապետության քաղաքացիների համար։ Փետրվարի 1-ից կթանկանա էլեկտրաէներգիան, ջուրը արդեն թանկացել է, իսկ ապրիլի 1-ից կթանկանա նաեւ բնական գազը։

Բնական գազի սակագնի հաշվարկման այնպիսի բարդ մեթոդաբանություն են հորինել, որ անգամ մաթտրամաբանության անլուծելի խնդիր լուծած Վահան Քերոբյանը դժվար հասկանա, սակայն փորձենք հատկապես ընտանեկան նպաստից եւ սոցիալական այլ աջակցություններից օգտվող սեգմենտին բացատրել ապրիլի 1-ից իրեն սպասվող սյուրպրիզը։

Իհարկե, իրենցից շատերը կասեն՝ «սաղ Սերժնա մեղավոր», «նախկինները բերեցին՝ թանկացումները քցեցին էս հարիֆի գրպանը», իսկ առավել սուբլիմացված առանձնյակները կգոռան՝ «տարել են «Գազպրոմի» պադվալում գլխին մաուզեր են պահել», այդուհանդերձ, տեղեկացնեմ, որ ապրիլի 1-ից սահմանի վրա ռուսական գազի գինը կլինի 173,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ ներկրվող գազի գինը կավելանա 8,3 ԱՄՆ դոլարով՝ կամ 5 տոկոսով, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խորանարդ) բնական գազի սակագինը 1 խմի հաշվով կկազմի 133,1 ՀՀ դրամով, այսինքն՝ կավելանա 33,1 տոկոսով կամ 33.1 ՀՀ դրամով, ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կկազմի 277,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ կավելանա 23,8 տոկոսով կամ 53.3 ԱՄՆ դոլարով, վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կկազմի 277,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ կավելանա 23,8 տոկոսով կամ 53.3 ԱՄՆ դոլարով եւ այսպես շարունակ։

Դե, չբացատրեմ, թե գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումը ինչ կարգի գնաճի է բերելու։ Դա պատկերացնելու համար մաթտրամաբանություն պետք չի։

Բայց, չգիտես ինչի, էս ամենից տրամադրությունս մի տեսակ հեչ չի ընկնում։

Երեւի այն պատճառով, որ այն, ինչ տեղի է ունենում եւ դեռ տեղի է ունենալու՝ արդար է ու որովհետեւ այս իշխանությունն ամենարդար բանն էր, որ պիտի տեղի ունենար մեզ հետ»։