Ավստրալիայի հունական և կիպրական համայնքները կառավարությանը կոչ են արել ճանաչել Օսմանյան Կայսրության իրականացրած ցեղասպանությունները
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի և Մելբուրն քաղաքի հունական և կիպրական համայնքների նախագահները, Ավստրալիայի պոնտական ասոցիացիաների դաշնության նախագահների աջակցությամբ նամակ են ուղարկել երկրի վարչապետին՝ կոչ անելով կառավարությանը պաշտոնապես ճանաչել 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների, հույների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է Neoskosmos-ը, սա հաջորդում է 2021 թվականի նոյեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատի կողմից միաձայն ընդունված միջնորդությանը, որով կոչ էր արվում կառավարությանը պաշտոնապես ճանաչել այս ցեղասպանությունները։
Համայնքների նախագահները նամակում պնդել են, որ 2021 թվականի դրությամբ աշխարհի 31 երկիր ճանաչել է այդ ցեղասպանությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իտալիան, Բրազիլիան, Շվեդիան, Նիդերլանդները, Ավստրիան, Դանիան և Վատիկանը՝ կոչ անելով Ավստրալիային նույնպես քայլ անել:
Վկայակոչելով հայերի, ասորիների, հույների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության՝ տարբեր երկրների կողմից ճանաչումը, նամակում նշվում է՝ «ժամանակն է, որ Ավստրալիայի կառավարությունը նույնպես պաշտոնապես ճանաչի այս ցեղասպանությունը»:
Հաշվի առնելով, որ թուրքական կառավարությունը հաստատակամորեն հրաժարվել է ընդունել անցյալի սխալները, համայնքների նախագահները կարծում են, որ հենց Թուրքիայի շահերից է բխում առերեսվել իր անցյալի հետ և պաշտոնապես ներողություն խնդրել:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան