Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքների համար այլընտրանքային լուծում չի քննարկվում, դրանք խոշորացվել են. խոսնակ
Ծովագյուղ եւ Սեմյոնովկա գյուղերը իրավաբանորեն համարվում են խոշորացված համայնքներ՝ Սեւան համայնքի կազմում եւ այս պահի դրությամբ որեւէ այլընտրանքային լուծում չի քննարկվում, որովհետեւ իրենք խոշորացված համայնք են։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն՝ անդրադառնալով Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքներին։
Նշենք, որ այս երկու գյուղերի բնակիչները դեմ էին խոշորացմանը եւ դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սեւան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցել։
Բնակիչները սպասում են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության որոշմանը, որով պարզ կդառնա իրենց համայնքների ճակատագիրը։ Մինչդեռ նախարարությունից նշում են, որ այս համայնքների համար որեւէ այլընտրանքային լուծում չի քննարկվում։
Ծովագյուղի համայնքապետարանում պարալիզացված է աշխատանքը, Սեմյոնովկայում էլ պատրաստ են ճանապարհ փակել. դեմ են խոշորացմանը




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...