Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Զարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհին
Հասարակություն

Արդյոք հունվարի 23-ից դպրոցներն ու համալսարանները կփակվե՞ն

Ինչպես գիտենք, ըստ ՀՀ առողջապահության նախարարի նոր որոշման, հունվարի 23-ից հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Այս նոր սահմանափակումները, կարծես թե, այդքան էլ քաղաքացիների սրտով չեն, քանի որ այս հրամանին զուգահեռ սկսեցին բարձրացնել մի շարք այլ հարցեր: Նրանք նշում են, որ եթե նախարարությունը իսկապես մտածում է քաղաքացիների առողջության մասին, ապա ինչու են երթուղայիններում հակահամաճարակային բոլոր կանոնները շարունակվում խախտված մնալ, բացի դա՝ քաղաքացիները պնդում են, որ ժամանցի վայրերի, մոլերի սահմանափակումների հետ մեկտեղ պետք է նաև փակվեն կրթական հաստատությունները, որոնցում աշակերտներն ու ուսանողները ևս կարող են վարակի տարածման պատճառ դառնալ:

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ, որն ասաց՝ ամենևին էլ անհրաժեշտություն չկա դպրոցներն ու բուհերը փակելու. «Մենք միշտ կողմ ենք եղել, որպեսզի կրթական գործընթացը տեղի և անտեղի պատճառներով չընդհատվի: Կարծում ենք, որ որևէ միջամտություն չպետք է լինի կրթական գործընթացը ներկա ձևով շարունակելու համար, դրանց նույնիսկ կարճաժամկետ ընդհատումը բացասական հետևանքներ է ունենում կրթության որակի վրա»,- ասաց փորձագետը՝ նշելով՝ լավ է, որ այս անգամ կրթական բնագավառը զերծ է մնացել նման սահմանափակումներից:

Թեև փորձագետը նշում է, որ կրթության որակը կարևոր է, այնուամենայնիվ, կարծում է, որ առաջնայինը առողջությունն է. «Առողջությունը ևս կարևոր է, եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ կրթական հաստատություններում վարակվածների թիվը ավելանա, կարելի է այդ հաստատությունների մասով առանձին որոշումներ կայացնել, բայց ողջ կրթական համակարգը ժամանակավորապես ընդհատելը, միանշանակ սխալ է»,-ասաց Ատոմ Մխիթարյանը:

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք հնարավոր չէ հեռավար ուսուցման անցնելով պահպանել թե՛ առողջությունը և թե՛ կրթության որակը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ հեռավար ուսուցումը հավասարազոր է ոչինչ չանելուն. «Ըստ պաշտոնական տվյալների՝ ուսանողների և աշակերտների շուրջ 20 տոկոսը հնարավորություն չունի մասնակցելու դասապրոցեսին, կա տեխնիկական խնդիր, նաև ուսուցիչների և դասախոսների վերապատրաստման հարցն է այստեղ, որոնք այնքան էլ պատրաստ չեն նույն որակով ապահովել կրթությունը, ինչն արվում է նորմալ դասերի ժամանակ»,-նշեց նա:

Վերջինս այն կարծիքին է, որ անհրաժեշտ էր ուղղակի այն ժամանակ, երբ կորոնավիրուսի ալիքը ավելի ցածր դիրքերում էր նախապատրաստվել հերթական ալիքին. «Ինչպես գիտենք, եվրոպական երկրներում արդեն 5-րդ ալիքն է թափ առնում և, ուզենք թե չուզենք, այն գալու է նաև Հայաստան, որի դեմ չեմ տեսնում որևէ նախապատրաստական աշխատանքներ: Ամեն ինչ նույն ձևով ենք անելու և վաղն ու մյուս օրը կանգնելու ենք նույն փաստի առաջ՝ փակենք կրթական հաստատությունները, թե ոչ: Այս ամենը գալիս է կառավարության կադրային քաղաքականությունից, որտեղ չես իմանում, թե ով, ինչ է անում ոչ մի համակարգված աշխատանք չկա, քաոսային այսպիսի կառավարումը հանգեցնում է վատ հանգամանքների»,- ընդգծեց Ատոմ Մխիթարյանը:

 
Զրուցեցինք նաև կրթության ոլորտի մեկ այլ փորձագետի Սերոբ Խաչատրյանի հետ, ըստ որի՝ իրավիճակը նոր չէ և ավելի ծանր իրավիճակներում էլ են դպրոցներն ու համալսարանները շարունակել աշխատել. «Կրթական հաստատությունները եթե փակում ենք, դա էլ է մեծ կորուստ մեզ համար: Եղել են ավելի ծանր և բարդ իրավիճակներ, երբ դրանք շարունակել են իրենց ամենօրյա աշխատանքը: Եթե ունենանք կորոնավիրուսային վարակի թվերի աճ, գուցե, վերանայվի կրթական հաստատությունների բաց լինելու հարցը, բայց այս իրավիճակում, երբ ունենք 300 դեպք, դեռ վաղ է այդ մասին խոսել»,- նշեց Սերոբ Խաչատրյանը:

Վերջինս ընդգծեց նաև որ չնայած կրթական հաստատությունները դեռ բաց են, այնուամենայնիվ, պետք է զգոնությունը չկորցնել, քանի որ Հայաստանում արձանագրվել են օմիկրոնով վարակման նոր դեպքեր. «Ռիսկը կա, քանի որ օմիկրոնով վարակման դեպքեր կան Հայաստանում, հնարավոր է առաջիկայում վիրուսով վարակվածների թվերը էապես ավելանան»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ պետք է ճիշտ որսալ կրթական հաստատությունները փակելու պահը վարակի բարձր ցուցանիշներից խուսափելու նպատակով:

Զվարթ Պետրոսյան