Երիտասարդը փողոցում ծեծել է 24-ամյա աղջկան, հասցրել վնասվածքներ, ապա առեւանգել նրան, կոտրել հեռախոսը. բացահայտում
Հունվարի 17-ին, ժամը 02.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ 24-ամյա դուստրը հունվարի 16-ին, ժամը 16.00-ին, տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կենտրոնականի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ աղջկան առևանգել է Էջմիածնի բնակիչ, 25-ամյա երիտասարդը։ Հունվարի 17-ին նա հայտնաբերվել է Շիրակի փողոցում և, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրա ավտոմեքենայի սրահում է եղել առևանգված աղջիկը, որը տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է կաթուցիչ՝ մոխրացած հետքերով:
24-ամյա աղջիկը հաղորդում է տվել, որ հունվարի 16-ին Մաշտոցի պողոտայի ավտոկայանատեղիում 25-ամյա երիտասարդը իր և եղբոր հասցեին հնչեցրել է առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև առևանգել է և տեղափոխել Էջմիածին քաղաքի իր տուն, որտեղ կոտրել է իր բջջային հեռախոսը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով:
Երիտասարդը ձերբակալվել է։
Կատարվում է քննություն:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան