Հայկական կողմը փաթեթ է ներկայացրել ռուսական կողմին, Ադրբեջանին, մանրամասներ հրապարակել չենք կարող․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական կողմին և ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ հիմա սպասում են արձագանքի, մանրամասներ հրապարկել չի կարող, իմաստ էլ չունի։ Նա վստահեցրեց, որ փաթեթը ներկայացվել է անվտանգության խորհրդում։
«Կարող եմ ասել, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված՝ զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր նախապես հնչեցրած հայեցակարգից», - ասաց արտգործախարարը։
Ըստ նրա՝ ոչ միշտ են հրապարակային հայտարարությունները ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ։
«Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը, մի բան է միջազգային հանրության դիրքորոշումը, իսկ իրականությունն այն է, որ, չնայած Ադրբեջանի՝ մեկ տարի շարունակ մատուցվող դիրքորոշմանը, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցը լուծված է, մենք տեսել ենք, որ աշխարհը դրա հետ համաձայն չէ ու իրականությունն էլ այդպիսին չէ»,-ասաց նա։
Արարատ Միրոզյանը նաև ասաց, որ առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ֆորմատով հանդիպում կոնկրետ ամսաթվով, վայրով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նախատեսված չէ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...