Մոլդովան չի կարողանում ժամանակին կատարել վճարումները «Գազպրոմ»-ին. երկրում գազային ճգնաժամի պատճառով 60 օրով արտակարգ դրություն կմտցվի
Մոլդովայի կառավարությունը չորեքշաբթի կայացած նիստում հաստատել է գազային ճգնաժամի պատճառով 60 օրով արտակարգ դրություն մտցնելը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Որոշումը հաստատվել է: Այն պետք է հաստատի նաև խորհրդարանը: Դրանից հետո Արտակարգ իրավիճակների հանձնաժողովը մի շարք միջոցներ կձեռնարկի սպառողների գազամատակարարումն անխափան ապահովելու համար», - ասել է վարչապետ Նատալյա Գավրիլիցան:
Նա հիշեցրել է, որ նախօրեին «Գազպրոմ»-ից ծանուցում էր ստացվել հանրապետություն գազի մատակարարման հնարավոր դադարեցման մասին, եթե գազաբաշխիչ «Մոլդովագազ» ընկերությունը չվճարի վառելիքի ընթացիկ սպառման համար։
Անցյալ տարվա հոկտեմբերին «Մոլդովագազ»-ը և «Գազպրոմ»-ը հինգ տարով երկարաձգել են վառելիքի մատակարարման պայմանագիրը։ Դրա կարևոր դրույթը մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը նախորդ ամսում սպառված գազի արժեքի, ինչպես նաև ընթացիկ ամսում սպառված ծավալի կեսը վճարելու պայմանավորվածությունն էր։
Անցյալ տարվա նոյեմբերին հանրապետությունը չի կարողացել անել վճարումները և «Գազպրոմ»-ից ծանուցում ստացել 48 ժամում գազի մատակարարումը հնարավոր դադարեցնելու մասին։ Այնուհետև բացակայող միջոցները հատկացրել է հանրապետության կառավարությունը։
Հունվարին «Մոլդովագազ»-ի ղեկավար Վադիմ Չեբանը հայտնել էր, որ ընկերությունը կրկին ֆինանսական դժվարությունների է բախվել հանրապետությունում սակագների ժամանակին չճշգրտման պատճառով։ Այս իրավիճակում ընկերությանը պակասում է մոտ 25 մլն դոլար՝ մինչև հունվարի 20-ը պարտավորությունները մարելու համար։
Ինչպես հաղորդել է Գավրիլիցան, Քիշնևը նախօրեին «Գազպրոմ»-ից նոր նախազգուշացում է ստացել։ Իշխանությունները դիտարկում են սպառողներին գազի մատակարարման դադարեցումը կանխելու համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու տարբերակները։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը