Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջով
Հասարակություն

Վարդենիսի զորամասից անհետացած զինծառայողը շրջափակման մեջ լինելու մասին sms է ուղարկել ընկերոջը

Վարդենիսի տարածաշրջանում 2021 թվականի մայիսի 18-ից անհետ կորած ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի պապիկը՝ Լավրենտի Աղաբաբյանը,  համոզված է՝ թոռանը ադրբեջանցիներն են առեւանգել:
«Իր հետ եղած տղերքը իրեն վերջին անգամ տեսել են զուգարան գնալիս  ու էլ չեն տեսել, դրանից հետո կորել է. էդ տեղից շատ երեխեք են կորել, մենակ մերը չի»,- Aravot.am-ին պատմեց Լավրենտի Աղաբաբյանը՝ մասնավորեցնելով, որ այդ տեղանքը մոտ է պետական սահմանն անարգել անցած ու առաջ եկած ադրբեջանցիների գտնվելուն:

Անհետացած զինվորի մորը՝ Լիլիթ Աղաբաբյանին, այս տեղեկությունը հայտնի չէ, նա մեզ հետ զրույցում ասաց, որ որդու անհետանալուց հետո հանդիպել է նրա ծառայակիցներին, հրամանատարին, բայց ամեն մեկը մի բան է ասում: Մեր զրուցակցի խոսքով՝ մինչեւ հիմա նրան չի հաջողվել որդու հետ ծառայող մտերիմ ընկերոջը հանդիպել կամ հետը խոսել, հեռախոսահամարն իրեն չեն փոխանցում ու միշտ հայտնում են, թե դիրքերում է. «Լավ, այդ տղան մի անգամ դիրքերից չիջա՞վ»:

Կորած զինծառայողի վերջին հեռախոսազանգը եղել է մայիսի 14-ի երեկոյան մորը, վերջինիս խոսքով՝ որդին շատ հանգիստ է խոսել, որեւէ վախ, մտավախություն մայրը չի զգացել որդու ձայնից: Լիլիթ Աղաբաբյանը չի հավատում պաշտոնական տվյալներին, թե որդին մայիսի 18-ին է անհետացել, ինքը վստահ է, որ  որդին մայիսի 14-ից է կորել, որովհետեւ վերջին անգամ այդ օրն է իրեն զանգել ու չէր կարող չորս  օր  մոտը հեռախոս ունենալ ու չզանգել իրեն: Տիկին Աղաբաբյանի ձեռքի տակ է նաեւ որդու ու նրա ընկերոջ նամակագրությունը, որտեղ որդին հայտնել է, որ շրջափակման մեջ են ու չգիտի՝ իրենց կարող են այդտեղից ազատել, թե ոչ: «Ի՞նչ հիմքով են պաշտոնապես  ասում, թե գերի չէ, եթե չեն  տեսել՝  տղաս ո՞ւր է գնացել, որ ժամին է կորել:

Բա առանց գումար, առանց որեւէ մեկի աջակցության ո՞ւր է  այսքան ամիս»,-ասում է մայրը: Լիլիթ Աղաբաբյանին հասած տեղեկությունների համաձայն՝ որդին զորամասում միջադեպ է ունեցել սպայի հետ:  «Կոնֆլիկտ ունեցել է ինչ որ սպայի պատվի չառնելու համար, քանի անգամ պատմել է այդ կոնֆլիկտի մասին, հրամանատարությունն էլ անհետանալուց հետո մեզ ասել է, որ տղաս վախեցել է դիրքեր  բարձրանալ, բայց չեմ հասկանում՝ վախեցող երեխեն երկու գիշեր մենակ քնապարկի մեջ ինչպես է  դիրքերից 200 մետր ներքեւ քնել: Շատ հակասություններ կան»: Ավելի վաղ կորած զինվորի պապիկը մեզ հետ զրույցում ասել էր, թե թոռանը հրամանատարը պատժել է դիրքեր չբարձրանալու համար ու մի քանի օր թողել, որ մենակ քնի ժայռերի ու քարերի արանքում: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2021 թ մայիսի 24-ին դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում է ծավալուն նախաքննություն.  «Որպես վկաներ բազմաթիվ անձինք են հարցաքննվել, ծառայակիցներ, հարազատներ, մարտական առաջադրանքները կատարելիս նրա հետ տվյալ վայրում գտնված նրա ծառայակիցները ու հրամանատարական կազմի ներկայացուցիչները:

Գործով ձեռք բերված տվյալները այս պահին վկայել են առերեւույթ զինծառայողի կողմից ծառայության վայրը լքելու մասին, ինչով պայմանավորած էլ քրեական գործը հարուցվել ու քննում է այդ հատկանիշները: Թե դրանք ինչ տվյալներ են, այս պահին թույլ տվեք չմանրամասնել, բայց դրանք հիմնված են այն ցուցմունքների հիման վրա, որոնք ձեռք են բերվել քննչական համապատասխան գործողությունների միջոցով: Գործի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար մի քանի անգամ ու մի քանի ուղղություններով օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ են տրվել, այս պահին էլ շարունակվում են, միջոցներ են ձեռնարկվել պարզելու ծառայողի՝ Ադրբեջանում գտնվելու հանգամանքը, բայց նման տվյալներ չեն ստացվել: Ադրբեջանը շատ դեպքերում պարզապես չի ընդունում այս կամ այն ծառայողի իրենց մոտ գտնվելու հանգամանքը, հետեւաբար, այդ տվյալներով հանդերձ՝ այս ուղղությամբ էլ դեռեւս գործողությունները շարունակվում են, չենք բացառում նաեւ այդ հավանականությունը, չենք բացառում նաեւ հնարավոր սպանության հանգամանքը»: Հիշեցնենք, որ զինծառայողի անհետանալուց հետո իրավապահները  նրա  հեռախոսն են գտել, ինչը մի քանի օր հասանելի է եղել:

Ավելին