ՍԴ-ն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելը հակասահամանադրական ճանաչելու հարցով բողոքը քննելու է դռնբաց ռեժիմով
Սահմանադրական դատարանն Ալեն Սիմոնյանի՝ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու որոշումը հակասահմանադրական ճանաչելու հարցով «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների բողոքը քննելու է դռնբաց ռեժիմով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
«Ազգային ժողովը՝ որպես պատասխանող կողմ, միջնորդել էր, որպեսզի հետաձգվի նիստը։ Անկանկալ էր, թե ինչով էր դա պայմանավորված։ Սահմանադրական դատարանը նիստը հետաձգելու միջնորդությունը բավարարել է, եւ նշանակել է մինչեւ ապրիլի 5-ը։ Այդ օրը բանավոր ընթացակարգով կլինի քննությունը»,- նշեց Վարդեւանյանը։
Պատգամավորի դիտարկմամբ՝ ԱԺ ներկայացուցչի պատճառաբանությունները՝ նիստը հետաձգելու հետ կապված անհասկանալի են. «Ես այդտեղ հիմքեր չէի տեսնում։ Կողմերը լիարժեք պատրաստ էին։ Հետաձգումը նույնպես անհասկանալի էր»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...