Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջով
Հասարակություն

«Անգղները 13–ից 15 օր ընդհանրապես ոչինչ չեն կերել». ինչո՞ւ են Կենդանաբանական այգում անկել թռչունները

Երեւանի Կենդանաբանական այգու անգղների վանդակում բնակիչների թիվը վերջին երկու ամսվա ընթացքում պակասել է։ 5 անգղ է սատկել, որոնցից 4–ը՝ սպիտակագլուխ։ Թե որն է գիշատիչ թռչունների անկման պատճառը, ցույց կտան լաբորատոր հետազոտությունները։

«Թե՛ կենդանիները, թե՛ թռչունները չէին ուտում իրենց հատկացված սննդակարգով։ Նրանք պետք է տարբեր բաներ ուտեին, բայց նրանց մատուցվում էր ոսկորոտ միս»,–NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու էկոլոգ Հրանտ Դավոյանը։

Կենդանիներին ոչ ճիշտ սննդակարգ մատուցելու մասին, Հրանտ Դավոյանի խոսքով,  տեղյակ է եղել նաեւ Կենդանաբանական այգու տնօրինությունը եւ իրեն որպես մասնագետի հրավիրել են աշխատանքի՝ խնդիրը  կարգավորելու համար։ Մեկ ամիս է, ինչ Դավոյանն աշխատում է Կենդանաբանական այգում, եւ կենդանիների սննդակարգը, նրա խոսքով, փոխվել է։

«Սննդակարգի մեջ մտցվել են կրծողներ, ծովախոզուկ, նապաստակ, առնետ»,– ասաց Դավոյանը։

Կենդանաբանական այգում 5 անգղի անկման մասին նախօրեին գրել էր hraparak.am–ը։ Կայքի տեղեկություններով, Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանը լիարժեք չի կատարում իր պարտականությունները, ինչի հետեւանքով էլ այգում բարձիթողի վիճակ է ստեղծվել, խոսվում է նաեւ  չարաշահումների մասին, կենդանիներին նորմալ չեն կերակրել, ինչն էլ հանգեցրել է նրանց անկմանը։ Կայքի հետ զրույցում Կենդանաբանական այգուց ահազանգել են նաեւ մեկ արջի եւ քարայծի սատկելու մասին, սակայն Կենդանաբանական այգում այս տեղեկությունը հերքում են։

Տեղի ունեցածի պատճառով Կենդանաբանական այգում աշխատանքից ազատվողներ են նաեւ եղել։

«Դրա համար էլ այս աղմուկը բարձրացել է»,– նկատեց Կենդանաբանական այգու էկոլոգ Հրանտ Դավոյանը։

Կենդանաբանական այգու արդեն նախկին գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը, որն ազատման դիմում է գրել այս տարվա սկզբին նորանշանակ տնօրենի պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանի հետ տարաձայնությունների պատճառով, համաձայն չէ, որ սխալ սննդակարգն է եղել անկման պատճառը։

«Էդ ո՞նց են որոշում, թե ճիշտ սննդակարգը որն է։ Մենք հիմնականում առաջնորդվել ենք Մոսկվայի կենդանաբանական այգու սննդակարգով, որը մշակված է եղել տարբեր գիտնականների կողմից։ Բացի այդ ավելացվել է նաեւ մեր ռեգիոնին բնորոշ մթերքներ։ Անգղները 13–ից 15 օր ընդհանրապես ոչինչ չեն կերել։ Դուք պատկերացնո՞ւմ եք այդքան կենդանի մեկ վանդակում եւ կեր չեն կերել, հետեւաբար իրենք հյուծվում են, իսկ  հյուծված կենդանու մոտ կզարգանան թե՛ պարազիտներ, թե՛ ինֆեկցիոն  հիվանդություններ եւ այլ խնդիրներ։ Այդ անգղները 30–ից 40 տարի նույն վանդակում են եղել եւ ոչ մի ճիճվաթափում չեն անցել, որովհետեւ դրանց համար նախատեսված չի եղել, քանի որ բնականից դրանց իմունիտետը բարձր է, դրանց մոտ այդ պարազիտները երբեք խնդիր չեն առաջացնում։ Խնդիր առաջանում է այն ժամանակ, երբ կենդանին հյուծվում է»,– ասաց Հարություն Հովհաննիսյանը։

Նա պատմեց, որ ինքը թռչուններին չկերակրելու մասին զեկույցներ է գրել, բայց Կենդանաբանական այգում ուշադրություն չեն դարձրել։

Երբ անգղները սկսել են սատկել, գլխավոր կենդանաբույժը ազատման դիմում է գրել, դրանից հետո նրան երկու անգամ նկատողություն են տվել՝ թռչուններին չճիճվաթափելու համար, հետո աշխատանքից ազատել։ Հովհաննիսյանի խոսքով՝ այդ կերպ փորձել են թռչունների սատկելու պատասխանատվությունն իր վրա բարդել։

«30 տարի այդ թռչունները չեն ճիճվաթափվել, ոչ մի բան նրանց չի եղել, ու հանկարծակի որոշեցին, որ չճիճվաթափվելուց հինգ անգղ սատկեց, դա ոնց է լինում, ես չեմ պատկերացնում»,– նշեց Կենդանաբանական այգու արդեն նախկին գլխավոր կենդանաբույժը։

Ըստ Հովհաննիսյանի՝ նոր տնօրենի պաշտոնակատարի օրոք սխալ կառավարման արդյունքում արձանագրվել է նաեւ արջի, քարայծի, եղնիկների անկում։

Ի դեպ, Արեւիկ Մկրտչյանը Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար է նշանակվել մոտ 6 ամիս առաջ։ Մինչեւ այդ նա աշխատել էր Կենդանաբանական այգում որպես միջազգային կապերի մասնագետ, սակայն Կենդանաբանական այգու աշխատողները դեմ էին նրա նշանակմանը։ Նրանք բողոքի ակցիա էին արել եւ հայտարարել, որ մտահոգ են այգուն սպասվող ճակատագրով։