Ղազախստանը պատրաստ է քննարկել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ տրամադրելու հարցը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 21-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել երկրների միջև գործակցությունը, երկարամյա հարաբերությունների զարգացումն ու երկկողմ կապերի շարունակական ակտիվացումը:
Նախարարն անդրադարձել է COVID-19-ի համավարակով պայմանավորված իրավիճակին, նոր ալիքի բռնկմանը` վնասակար հետևանքներով, համավարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներին ու պատվաստումների ակտիվ գործընթացին:
Բոլատ Իմանբաևը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին Հայաստանում COVID-19 համավարակի դեմ տարվող աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու, ինչպես նաև առաջացած խնդիրներին արագ արձագանքելու համար:
«Շատ եմ կարևորում հայ-ղազախական գործակցությունը, որով երկկողմ բարեկամական հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն նոր հեռանկարների, նոր հնարավորությունների և համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհին»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:
Դեսպանը ներկայացրել է, որ Ղազախստանն արդեն իսկ COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրություն ունի և պատրաստակամություն է հայտնել քննարկելու Հայաստանին տրամադրելու հնարավորության հարցը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...