Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Հայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում
Հասարակություն

Հայաստանի բնակավայրերում տեղադրված է 1000 էլեկտրաշչակ. ՀՀ ԱԻՆ կոլեգիայի նիստն ամփոփել է 2021-ի արդյունքները

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 21-ին կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ,  որը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։

 «Նիստը մեկնարկել է  ՀՀ պետական  և ԱԻՆ դրոշների ներսբերման արարողությամբ:  Ամփոփվել են 2021 թվականի գործունեության արդյունքները: Կոլեգիայի նիստին մասնակցել են նախարարության կազմում ընդգրկված բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը ներկայացրել է Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման, Իրավաբանական, Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության, Արտաքին կապերի, Ֆինանսատնտեսագիտական, Գույքի կառավարման վարչությունների, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, Կադրային քաղաքականության բաժինների, Քարտուղարության և ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի մեկ տարվա գործունեության արդյունքները: Համեմատականի համաձայն՝  2021թ.-ի ընթացքում նշված ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքի ծավալը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:  Դրական դինամիկա է արձանագրվել  նաև հանձնարարականների ժամանակին կատարման գործընթացում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 2021-ին 2020-ի համեմատ գրեթե կրկնապատկվել է հանրապետությունում գործող էլեկտրաշչակների քանակը. ձեռք է բերվել  և համայնքներում տեղադրվել 204 նոր էլեկտրաշչակ, որից 100-ը՝ Երևանում: Վերանորոգվել և վերատեղադրվել է  224 շչակ: Արդիականացման արդյունքում տեղադրված է 1000 էլեկտրաշչակ:  Աշխատանքներ են տարվում ՀՀ տարածքում տեղադրված շչակների տվյալներն էլեկտրոնային քարտեզներում զետեղելու ուղղությամբ։

«Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը ներկայացրել է ծառայության բոլոր ստորաբաժանումների աշխատանքները: Հիմնանորոգվել և ամբողջությամբ կառուցվել են Գյումրի 2, Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը։  Ընթացքում  է  Աշոցք ՀՓՋ-ի նոր շենքի շինարարությունը, Ստեփանավանի և Բաղրամյանի ՀՓՋ-ների նոր շենքերի, Սևանի ջրափրկարարական բազայի նախագծման աշխատանքները: ՓԾ տնօրենը կարևոր ձեռքբերումներից է համարել նաև տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում տեխնիկական համալրումը, մասնավորապես՝  բոլոր մարզային փրկարարական վարչություններին  անօդաչու թռչող սարքերով ապահովելը, որոնցից 4-ը նախատեսված է հատուկ նշանակության աշխատանքների իրականացման համար։ ՊՆ-ից ԱԻՆ-ին փոխանցված բեռնատար մեքենաները ևս կհամալրեն մարզային ջոկատների ավտոպարկը: 2021թ-ին ՓԾ քաղաքացիական պաշտպանության բոլոր հենակետերը համալրվել են համակարգչային տեխնիկայով և թվային ռադիոկապով, իսկ անձնակազմը՝ անհատական մարտական համազգեստով: Կատարվել են փոփոխություններ Փրկարար ծառայության համազգեստի ձևի, տրման կարգի և օգտագործման ժամկետների  առումով: Տարվա ընթացքում փրկարար ծառայությունը համալրվել է հրշեջ համազգեստի ավելի քան 1400 լրակազմով, ինչը թույլ է տվել առաջին անգամ ամբողջ հրշեջ-փրկարարական անձնակազմին ապահովել անհատական մարտական համազգեստով և համազգեստի տարրերով»,- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։ 

Ըստ աղբյուրի՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանն առանձնացրել է ուսումնական հաստատության ձեռբերումները, նշել՝ ծրագրերը: Անցած տարի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա է ընդունվել 295 ուսանող, ավարտել՝  251-ը: «Նրանք աշխատանքի են անցել ԱԻՆ-ում, Ոստիկանությունում, ՊՆ-ում: ՀՀ կառավարության որոշմամբ 2020-2021թթ. ուսումնական տարվա համար Ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրին հատկացվել է 90 անվճար տեղ: Բարձր առաջադիմությամբ ուսանողներին պետու­թյան կողմից տրամադրվել է կրթաթոշակ: Ակադեմիայում ձևավորվել է IT լաբորատորիա: Անօդաչու թռչող սարքի կիրառությամբ որոնողափրկարարական գիտափորձնական աշխատանքներ են իրականացվել: Մշակվել են փոքր ռոբոտի անցողունակությունը բարձրացնող մետաղական կոնստրուկցիաներ, որոնք հնարավորություն են տվել ռոբոտը իջեցնելու և վեր բարձրացնելու 650 թեքություն ունեցող աստիճանավանդակով։ Կատարվել են ԱԹՍ-ների միջոցով ջրային խոչընդոտների հաղթահարման, ինչպես նաև պարանների ամրացման մեխանիզմների մշակման աշխատանքներ: Ակադեմիայի առաջիկա տարիների ծրագրերը ևս հավակնոտ են։

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանի զեկույցի համաձայն՝ 2021 թվականին լրացվել է 2547 երկրաշարժի տվյալ: Օպերատիվ որոշվել են 503 երկրաշարժի հիմնական պարամետրեր։ Շարունակվել են շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ հետազոտությունները և անձնագրավորման աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով հատուկ նշանակության օբյեկտները: Հայաստանում առկա շենք-շինությունների 70-80 տոկոսն ունեն բարձր խոցելիություն և սեյսմակայունության խնդիրը շարունակում է օրակարգում մնալ: 

ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն   Վարդան Գևորգյանի հաշվետվության համաձայն՝ 2021թ.-ի ընթացքում կնքվել է փորձաքննության իրականացման  2.599 պայմանագիր, 10.517 Արտադրական Վտանգավոր Օբյեկտների  տրվել են փորձաքննության եզրակացություններ, որից 8-ը բացասական: Ուսումնական կենտրոնում ուսուցանվել են տեխնիկական անվտանգության թվով 1.518 մասնագետ կադրեր: ՊՈԱԿ-ը լիարժեք իրականացրել է ՀՀ  տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման գործառությունների կազմակերպումն ու  իրականացումը: 

Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանը ներկայացրել է ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի  ուղղությամբ միջազգային համագործակցության արդյունքները: Համաձայն զեկույցի՝ իրականացված աշխատանքների և համագործակցությունների արդյունքում ստեղծված նոր հնարավորությունները նպատակ ունեն համախմբելու ջանքերը և համայնքներին ու տեղական ինքնակառավարման մարմիններին ակտիվորեն մասնակից դարձնելու աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումներում»,- տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Հաղորդվում է, որ նախարարը շնորհակալություն է հայտնել համակարգի ներկայացուցիչներին մարդասիրական գործունեության և անձնուրաց ծառայության համար: Անդրանիկ Փիլոյանը բարձր է գնահատել ԱԻՆ աշխատակիցների և փրկարարների 2021 թվականի գործունեությունը, նշել է այս տարվա անելիքները,- «2022թ.-ին  մեզ համար կարևոր  խնդիր է շարունակում մնալ շենքային պայմանների բարելավումը, անշուշտ մեծ անելիք ունենք նաև Փրկարար ծառայության ստորաբաժանումներում շահագործվող հին ավտոմեքենաների փոխարինման և տեխնիկական վերազինման ուղղությամբ՝ ինչպես պետական այնպես էլ տարբեր բարեգործական միջոցների հաշվին։ Իհարկե, բացի նշված ձեռքբերումներից, կան նաև բացթողումներ, որոնց ուղղությամբ ևս անելիքներ կան, սակայն վստահ եմ, որ մենք միասին,  նվիրումով և արժանապատիվ աշխատանքով կարողանալու ենք նեցուկ լինել մեր ժողովրդին՝  այս դժվարին ժամանակահատվածում»:

Նիստի ավարտին նախարարը պարգևներ է հանձնել Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» ամենամյա մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում հաղթողներին, խրարուսվել են նաև հանրային իրազեկման գործընթացին աջակցություն ցուցաբերած պաշտոնյաներն ու աշխատակիցները: Գերատեսչության ղեկավարը  պարգևներ, մեդալներ և արտահերթ կոչումներ է շնորհել մի շարք փրկարար ծառայողների: