Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Եթե Ռուսաստանը ներքաշի Հայաստանին Ուկրաինայի դեմ իր «ավանտյուրայի մեջ», ապա մեզ արդեն ոչինչ չի փրկի․ Հովսեփ Խուրշուդյան

Բացառված չէ, որ Ռուսաստանը Հայաստանին և ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին ներքաշելու է Ուկրաինայի դեմ իր ագրեսիվ գործողությունների մեջ։ Factor.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը՝ խոսելով այսօր կայացած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի և ռուս-ուկրաինական սահմանում ստեղծված լարվածության միջև եղած հնարավոր կապի մասին։

«Նախկինում շատ եմ ասել, որ վաղ թե ուշ Ռուսաստանը ավելին է պահանջելու Հայաստանից և՛ որպես դաշնակից, և՛ որպես ՀԱՊԿ անդամ։ Չկատարելով իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի հանդեպ՝ վերջինից գնալով ավելի շատ բան է պահանջելու՝ չարաշահելով այն հանգամանքը, որ իր իսկ գործողությունների հետևանքով Հայաստանn էապես թուլացել է»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ, ըստ տարածված հաղորդագրության, հեռախոսազրուցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Համաձայն դրա՝ քննարկվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտները՝ ներառյալ հայ-ադրբեջանական սահմանագծման և սահմանազատման հետ կապված հարցերը։ «Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ներկայիս նախագահությունը՝ քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարները։

Նիկոլ Փաշինյանի խնդրանքով ՌԴ նախագահը հակիրճ տեղեկացրել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքի մասին»,- նշված է հաղորդագրությունում։ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ հավանական է, որ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը կապված է նաև ուկրաինական ճգնաժամի հետ, Ռուսաստանը ՀԱՊԿ-ին ցանկանա ներգրավել Ուկրաինայի դեմ իր գործողություններում՝ «ավանտյուրայի միջոցով», իբր Դոնբասում սանդրանքերի արդյունքում լարվածություն է առաջացել, և ինքը ցանկանում է պաշտպանել իր քաղաքացիներին։ «Ռուսաստանը փորձելու է ամեն ինչ անել, որ ինքը Ուկրաինայի դեմ որպես ագրեսոր հանդես չգա, այլ հանդես գա որպես Դոնբասի իր քաղաքացիների պաշտպանի դերում»,- ասաց նա։ Այդ իրավիճակում, ըստ նրա, Հայաստանն ունի Ռուսաստանին օգնելուց հրաժարվելու հնարավորություն։ «Ռուսաստանը «թութակի պես» անընդհատ կրկնում էր, որ Արցախը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի չէ, քանի որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ, անկախ պետութուն է, իսկ Արցախն էլ չճանաչված պետություն է անգամ Հայաստանի կողմից։ Հիմա էլ Հայաստանը կարող է ասել, որ Դոնբասը ևս ճանաչված չէ որևէ երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից»,- նշեց Հովսեփ Խուրշուդյանը։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Հայաստանը կփորձի ընդդիմանալ Ռուսաստանին, հրաժարվել օգնությունից, այն դեպքում, երբ նման բան չկարողացավ անել Ղազախստանում տեղի ունեցող զարգացումների ժամանակ, ապա ըստ Հովսեփ Խուրշուդյանի` այստեղ էլ Հայաստանը կառչելու տեղ ունի։ «Իհարկե, եղած միտումները մեծ հույսեր չեն ներշնչում՝ Ղազախստանի դեպքը օրինակ ունենալով։ Բայց մենք պետք է տարբերակենք․ ճանաչված երկրի ղեկավարի դիմումի հիման վրա է ՀԱՊԿ-ը զորքեր մտցրել Ղազախստան, իսկ Ուկրաինայի դեպքում նման բան ասել չենք կարող»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ այս հանգամանքը կօգտագործեն հայաստանյան իշխանությունները և չեն ներքաշվի Արևմուտքի դեմ Ռուսաստանի արշավանքում։ Հովսեփ Խուրշուդյանը նաև նկատեց, որ այս իրավիճակում Ռուսաստանը բնավ Հայաստանի զորքերի կարիքը չունի․ պարզապես նրանց ներգրավելով՝ նպատակ է ունենալու փչացնել Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունները։ «Նման բան նա անում է նաև Թուրքիայի հետ՝ բայց այս դեպքում նաև տասնյակ միլիարդների ներդրումներ անելով և նորագույն սպառազինություն վաճառելով Թուրքիային։ Հայաստանի դեպքում ոչինչ չի անում, այլ սպառնում է թուրք-ադրբեջանական վտանգով»,- ասաց նա։ Եթե այնուամենայնիվ, Հայաստանը Ուկրաինայում կանգնի Ռուսաստանի կողքին, ներքաշվի վերջինիս «ավանտյուրայի մեջ», ապա, ըստ Հովսեփ Խուրշուդյանի, կասկած լինել չի կարող, որ Արևմուտքի պատժամիջոցները կվերաբերեն նաև նրան։

«Հայաստանը կարող է մոռանալ ինքնիշխանության որևէ նշույլի մասին, մոռանալ Արևմուտքի կողմից աջակցության մասին։ Ավելին, Արևմուտքի պատժամիջոցների տակ է ընկնելու։ Դա արդեն անխուսափելի կլինի, Հայաստանին ոչինչ չի փրկի, այլևս չի օգնի արդարացումը, թե Ռուսաստանից կախվածություն ունենք»,- ասաց նա։ Գնահատելով ընդհանուր առմամբ ռուս-ուկրաինական սահմանին տեղի ունեցողը, նա նշեց, որ չնայած նրան, որ Արևմտյան երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարները հայտարարել են, որ Ռուսաստանը ներխուժելու է Ուկրաինա, ինքը կարծում է, որ Մոսկվայի սպառնալիքներն իրական չեն։

«Իհարկե, պատրաստությունները իրականին շատ մոտ են և տպավորություն ստեծելու համար են, որ իրոք պատրաստվում են հարձակման, բայց ես կարծում եմ, որ Պուտինը հասկանում է, որ Ռոսաստանի լինել, չլինելու հարցը կարող է առաջ գալ և նախատեսվող տնտեսական պատժամիջոցները կարող են անկանխատեսելի հետևանանքներ ունենալ Ռուսաստանի ընդհուպ մինչև ինքնիշխանության համար»,- ասաց նա։