Ռուսաստանը Բելառուս է տեղափոխել Սու-35Ս կործանիչներ
Անձնակազմերը Սու-35Ս կործանիչներով առավելագույն հեռահարության թռիչքներ կփորձարկեն՝ վայրէջքներ կատարելով բելառուսական օդանավակայաններում:Ռուսական բազմաֆունկցիոնալ Սու-35Ս կործանիչները մեկնել են Բելառուս՝ մասնակցելու «Միութենական վճռականություն- 2022» համատեղ զորավարժություններին։
Անձնակազմերն առավելագույն հեռահարության թռիչքներ կփորձարկեն՝ վայրէջքներ կատարելով բելառուսական օդանավակայաններում, ինչպես նաև կվերապատրաստվեն Սու-35Ս կործանիչներով կրկնակի թռիչքներ իրականացնելու համար, շաբաթ օրը՝ հունվարի 22-ին, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկու դիվիզիոն է ուղարկվել հարեւան պետություն: Մինչ այդ, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել էր զորավարժություններին Պանցիր-Ս զենիթահրթիռային համակարգեր ներգրավելու մասին: Զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 10-ից 20-ը, նշել են ՊՆ-ից։
Մասնակցող զինվորականների և տեխնիկայի քանակի մասին տեղեկություններ չեն հաղորդվել:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...