Հնարավոր է հետ բերել Հադրութը և Շուշին․ երբ իշխանությունը լինի մեր ձեռքում. Օհանյան
Մեր իշխանությունները որոշումներն ընդունում են փորձարկումների և սխալների մեթոդով, խելացի անձնավորությունը այդ որոշումներն ընդունում է՝ հաշվի առնելով ուրիշի սխալները, բայց մեր պետության սխալները անընդհատ կրկնվում են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Իշխանություններն առաջնորդվում են փորձը փորձանք չէ սկզբունքով, բայց պրակտիկան ցույց տվեց, որ այն փորձերը, որ եղան մեր իշխանությունների մոտ, բերեցին ահռելի փորձանքի»,– ասաց նա։
Սեյրան Օհանյանը, անդրադառնալով սահմանների դեմարկացիային, դելիմիտացիային և զորքերի հայելային հետքաշման մասին հայտարարություններին, նշեց.
«Մենք արդեն մեկ անգամ բանավոր ցուցմամբ, պատերազմական գործողությունները կանգնելուց հետո հետ ենք քաշել մեր զորքերը Սյունիքի հատվածում, այնուհետև հակառակորդը եկավ, կանգնեց սահմանին, սադրանքներ կազմակերպեց և մխրճվեց մեր տարածք։ Հիմա ի՞նչ է նշանակում հայելային հետքաշում, որտե՞ղ, ամբողջ սահմանով մե՞կ, թե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է, եթե հակառակորդի մխրճված տարածքների մասին է խոսքը, ապա հակառակորդը ինքը պետք է միակողմանի հետ քաշվի»։
Սեյրան Օհանյանը շեշտեց, որ եթե չստիպեն Ադրբեջանին հետ քաշվել, ապա պետք է օգտագործել ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչները։ «Սահմանագծման և սահմանազատման խնդիրները լուծելու համար թշնամի պետությունները պետք է վերածվեն հարևան պետությունների, ստեղծվի երկու հարևան պետությունների խառը հանձնաժողով, որը պետք է համապատասխան աշխատանք տանի։ Ադրբեջանը իր հոխորտանքներով և երկրի ղեկավարի հռետորաբանությամբ մեզ համար հարևա՞ն է»։
Խոսելով ՀԱՊԿ-ի գործունեության և Ղազախստանի օրինակով Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորությունների մասին, Օհանյանը ասաց, որ ՀԱՊԿ-ում ռազմական կոմպոնենտի զարգացման ուղղությամբ համապատասխան գործընթացներ են իրականացվել, առաջինը օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն են, առաջարկությունը ի սկզբանե եղել է Ղազախստանինը, բայց Հայաստանն այնտեղ լուրջ ներդրում է ունեցել։
«Մյուս կոմպոնենտը` ռազմական կոմիտեն, որի անդամ են ԳՇ պետերը, մեր առաջարկությամբ է ձևավորվել, խաղաղապահ ուժերը ձևավորվել են Հայաստանի խաղաղապահ ուժերի բրիգադային օրինակով։ Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն ՀԱՊԿ-ի խնդիրները գործարկելու ուղղությամբ։ Համեմատության առումով բավականին լուրջ աշխատանք է կատարվել ՀԱՊԿ-ի ռազմական կոմպոնենտի զարգացման ուղղությամբ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, իսկ նրա իշխանության օրոք, երբ խնդիրը վերաբերել է Հայաստանին, իրենք ոչ մի բան չեն արել, բացի քննարկումներ կազմակերպելուց, երբ խնդիրը վերաբերվել է այլ հատվածներին, միանգամից այդ մեխանիզմը աշխատել է։ Այդ մեխանիզմի աշխատելու մեջ Նիկոլ Փաշինյանի կատարած աշխատանքը տեխնիկական բնույթի է»,– ասաց նա։
Սեյրան Օհանյանը նշեց, որ նախկինում ստիպել են և ՀԱՊԿ-ի ղեկավարությունը եղել է ՀՀ սահմաններում և այնտեղից հայտարարություն է արել։ «Մենք ունեցել ենք բանակ, որն իր առջև դրված խնդիրը պաշտպանության խնդիրներում իրականացրել է։ Այն ժամանակ ՀԱՊԿ-ը ավելի գլխավոր խնդիրների համար է նախատեսված եղել, Թուրքիայի կողմից սպառնալիքի դեպքում արձագանքելու։ Ես նախկինում հայտարարել եմ, որ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի համար նույնիսկ ամոթ է դիմել ՀԱՊԿ-ին, քանի որ մեր Զինված ուժերն իրենց խնդիրները իրականացրել են։ Այլ իրավիճակ է հիմա, 44-օրյա պատերազմի պարտությունից հետ, երբ ակնհայտ է, որ մեր անվտանգության խնդիրները միայնակ չենք կարող լուծել»,– ասաց նա։
«Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ ամեն ինչ պետք է անել խաղաղության հասնելու համար, բայց դա չպետք է լիներ Հայաստանի շահերի հաշվին։
Հարցին` տեսականորեն հանարավո՞ր է, որ ադրբեջանցիները հեռանան Գորիս-Կապան ճանապարհից, Օհանյանը պատասխանեց. «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, հնարավոր է, որ Արցախում վերականգնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքները Հադրութում, Շուշիում, մասամբ նաև Մարտունի, Ասկերան, Մարտակերտ հատվածներում, դրա համար պետք է բանակցել։ Այդ ամենը իրականացնելու համար պետք է ունենալ լծակներ, որն ունի քաղաքական մեծամասնությունը։ Երբ իշխանությունը լինի մեր ձեռքում, հնարավոր է պայմանագրային և բանակցային ամբողջ գործընթացով հասնել այդ տարածքների վերադարձին։ Մեխանիզմը բանակցություններն են, Արցախի հարցում ընթացող ԵԱՀԿ Մինսկի բանակցություններն են, որը պարունակում է մարտավարական և ռազմավարական լուրջ քայլեր, տեխնիկական և գաղափարական հնարքների կիրառում»,- ասաց Սեյրան Օհանյանը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...