Իշխանության ներկայացուցիչները չեն բարձրաձայնում, որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց գնում են Ռուսաստան և, Փաշինյանի բառապաշարով ասեմ, «կոշիկ են լիզում»․ Վանեցյան
«Крым наш» արտահայտությունը իշխանությունները շատ «գեղեցիկ» ձևով մանիպուլացրին, ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցներից մեկում իր հնչեցրած արտահայտությունը մեկնաբանելիս 24 TV-ի «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա ներկայացրել է իր դիրքորոշումը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարողը չի կարող դեմ լինել Ղրիմում բնակվող ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։
«Մենք ունենք Արցախի հարց։ 30 տարի պայքարել ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրացնելու համար։ Բայց դնենք ամեն ինչ մի կողմ․ ռեֆերենդում է անցկացվել, որի արդյունքում Ղրիմի բնակչության 90 տոկոսից ավելին իր ցանկությունն է հայտնել միավորվել ՌԴ հետ։ Շատ լավ հասկանում եմ՝ ինչ է գեոպոլիտիկան, ինչ է մեծ քաղաքականությունը, բայց եթե մենք ուզում ենք, որպեսզի իրացվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իրավունք ունե՞նք դեմ խոսելու Ղրիմում բնակվող ժողովրդի ինքնորոշման իրացման դեմ», - ասել է Արթուր Վանեցյանը։
Նա նաև նշել է՝ Հայաստանի հասարակությունը մեծ ակնկալիքներ ունի ռազմավարական դաշնակցից, սակայն կարևոր է փոխադարձության սկզբունքը։
«Մեծից փոքր պահանջում են, որ Ռուսաստանի Դաշնությունը մեզ զենք պետք է տա, պետք է պաշտպանի, տնտեսապես օգնի, մեր ապրանքները պետք է անարգել գնան Ռուսաստան, վաճառվեն և այլն։ Իսկ մենք ի՞նչ պետք է անենք, եթե 44-օրյա պատերազմի ժամանակ, բացի Ռուսաստանից, որևէ այլ պետություն, բացառությամբ Ֆրանսիայի մեկ-երկու հայտարարության, մեր կողքին չկանգնեց։ Պատերազմից հետո Արցախի բնակչության անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները, մեր սահմանները պահում են ռուսները», - ասել է Արթուր Վանեցյանը։
Նա հավելել է, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունն իր համար անսակարկելի արժեքներ են, բայց գտնում է նաև, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մասին խոսելն ամոթ չէ․ չպետք է մոռանալ, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է։
«Իսկ այն մարդիկ, որոնք չեն բարձրաձայնում դրա մասին, խոսքս հենց գործող իշխանությունների մասին է, բայց գնում են Ռուսաստան և ամենափոքր չինովնիկից մինչև ամենաբարձր չինովնիկ, որտեղ կարողանում են հասնել, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով արտահայտվեմ՝ կոշիկ են լիզում, իսկ երբ գալիս են այստեղ, ասում են՝ մե՛նք, մե՛նք ․․․ Եկեք ազնիվ լինենք և չամաչենք խոսել այն ամենի մասին, ինչի մասին խոսում ենք փակ սենյակներում, ոչ հրապարակային», - շեշտել է Արթուր Վանեցյանը։




















Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ