Չոբանյանը խոստանում է նպաստել Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նորանշանակ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը կարծում է, որ Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն այլընտրանք չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Չոբանյանը նման կարծիք հայտնեց հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: Չոբանյանն ընդգծեց, որ, Միության գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելով, մեծ պատասխանատվություն է զգում ԱՏՁՄ-ի բոլոր ծրագրերը կյանքի կոչելու առումով։
«Իրավիճակը շատ ավելի պահանջկոտ է դարձել պատերազմի արդյունքներից հետո։ Առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է։ Այսօր մեր ջանքերն ու ներգրավվածությունը, մեր երազանքները ավելի ուժեղ, երկար ու հավակնոտ պետք է լինեն։ Մենք գտնվում ենք այլ կարգավիճակում և անհնար է առանց բոլոր այն ծրագրերի վերագործարկման, որոնք մենք ունեցել ենք, իրական հաջողություն գրանցել։ Ահա այս պատասխնատվությամբ եմ այսօր այս պաշտոնը ստանձնում և գտնում եմ, որ գործընկերներիս հետ միասին մենք իրականացնելու ենք դա և յուրաքանչյուր հաջորդ տարի ունենալու ենք ավելի հզոր ոլորտ և երկիր»,- նշեց Չոբանյանը։
Ասուլիսի ընթացքում ներկայացվել են ԱՏՁՄ 2021 թվականի գործունեության արդյունքները: ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ 2021 թվականին ծավալուն աշխատանքներ են արվել Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ: «Կարող ենք նշել, որ ԱՏՁՄ-ն ամենամեծ միությունն է, որը ներկայացնում է գրեթե բոլոր խոշոր ՏՏ կազմակերպությունները Հայաստանում: Մեր ծրագրերը միտված են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը»,- նշեց Եսայանը։





























«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...