Փաշինյանի քավորը՝ «մեծ հիասթափություն». ինչպես է փոխվել Ղալումյանների կյանքը
Իր՝ «Մեծ հիասթափության» հերթական մոդելավորումն ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր «ընկերներին և բարեկամներին», որոնք, ըստ Փաշինյանի, սպասում էին, որ «իրենց կյանքում ինչ-որ փոփոխություն լինի», բայց այդպես էլ չեն տեսնում դրա արդյունքը:
«Արդյունավետ է այն իշխանությունը, որը առաջին հերթին կարողանում է սահմանափակել իր ընկերներին, բարեկամներին, մերձավորներին: Եվ ես կարծում եմ, որ այս առումով մենք նույնպես գործել ենք բավական արդյունավետ»:- համոզված է Նիկոլ Փաշինյանը:
Սակայն, կարճ ժամանակ անց Փաշինյանը մոռացավ իր այս մտահոգության մասին։
Այսօր հայտնի դարձավ, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ընդլայնել է իր այսպես ասած` ներկայությունը իշխանական համակարգում, ընդ որում գործը արդեն իսկ հասել է դատական համակարգին։ Մասնավորապես, 2022թ. հունվարի 13-ին Արթուր Աթաբեկյանը ՀՀ նախագահի՝ ՆՀ-13-Ա որոշմամբ նշանակվել էր սնանկության դատարանի նախագահ: Մամուլը գրել էր, որ Արթուր Աթաբեկյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եւ Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի հորաքրոջ որդին է։ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է։ Նրա եղբայր Վահե Ղալումյանն էլ Ազգային ժողովում պատգամավոր է աշխատում` «Իմ քայլը» խմբակցությունից։
Մամուլը բազմիցս էր անդրադարձել Ղալումյանի կողմից իշխանությունը յուրայիններով կոմպլեկտավորելու ձգտումներին։ Հայկ Ղալումյանը նաև անում էր ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն նշանակվի իր ընկերը՝ շարքային դասախոս Հայկ Քամալյանը:
«Ռաշն Վոյաժ» ՍՊԸ տնօրեն Վահագն Ղալումյանը, որը, կեղծելով բանկային երաշխիքը, մասնակցել է բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթին, Հայկ Ղալումյանի հեռավոր բարեկամն է:
Փաշինյանի դասընկերուհի Մանե Ղազումյանը նշանակվել է Տավուշի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Ղալումյանի միջնորդությամբ Իջևանի անտառտնտեսության տնօրեն է նշանակվել իր ընկեր Մհեր Ղալթաղչյանը։ Երկու տարի առաջ Իջևանում տեղի ունեցան անօրինական ծառահատումների դեմ պայքարի իմիտացիա և ոստիկանական ռեպրեսիաներ։
Ինչպես տեսնում ենք` այս նշանակումները ոչ միայն այլևս չեն մտահոգում Փաշինյանին, այլ մի բան էլ նման վարքագիծ դրսևորում են հենց իր հետ քավոր-սանիկական կապերում գտնվող պաշտոնյաները...




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...