Ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԿԳՄՍ փոխանախարար Ժաննա Անդրեասյանը խոսեց ուսուցչի աշխատավարձի մասին։
Նրա խոսքով՝ պետք է փոխվի ուսուցչի դրույքաչափը։ «Դրույքաչափի փոփոխությունը պետք է լինի էական։ Խոսքը 10,20,30 հազար դրամի մասին չէ։ Եթե այս պահին 108 հազար 800 դրամ է դրույքաչափը, պետք է քննարկենք այն 200 հազար դրամ դարձնելու հնարավորությունը։ Այնուհետև, ուսուցիչը անցնելով կամավոր ատեստավորման համակարգով այս դրույքաչափի նկատմամբ կարող է ստանալ մինչև 50 տոկոս հավելավճար, այնուհետև կունենա հնարավորություն տարակարգի մեխանիզմով անցնել և կրկնապատկել աշխատավարձը։
Սա նշանակում է, որ օրենքի ընդունման պարագայում մենք գնալու ենք ատեստավորման կարգի նման փոփոխությունների և հաշվարկներն արդեն արված են, որպեսզի մենք կարողանան ուսուցչի 400 հազար դրամ աշխատավարձը դարձնել մի իրողություն, որը կարող է հասանելի լինել մեր ուսուցիչների զգալի մասին, տարեց տարի նաև բոլորին»,-նշեց Անդրեասյանը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին