Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջով
Հասարակություն

Ինչու արցախցիներին որոշ դեսպանատներ շենգենյան վիզա չեն տրամադրում

Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ եվրոպական դեսպանատներն այլևս շենգենյան վիզա չեն տրամադրում արցախցիներին՝ ասելով, որ պետք է դիմեն որպես օտարերկրյա քաղաքացիներ։ Նշվում է, որ, մասնավորապես, այդպիսի դեպք եղել է Լեհաստանի դեսպանատանը։ ԼՈԻՐԵՐ․com-ը մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղից մեր հարցմանն ի պատասխան` հայտնում են․ «ՀՀ ԱԳՆ-ն ստացել է մի քանի ահազանգ այն մասին, որ առանձին քաղաքացիների վիզա ստանալու դիմումները ԵՄ անդամ երկու տարբեր երկրների դեսպանությունների կողմից չեն ընդունվել՝ կապված ՀՀ-ում հաշվառում չունենալու հետ։ Նշված բոլոր դեպքերում ՀՀ ԱԳՆ միջամտության արդյունքում խնդիրը լուծվել է։ Կոնկրետ երկրների նշումը չի դիտարկվում նպատակահարմար»,- տեղեկացնում են ԱԳՆ-ից։

Նախարարությունից նշում են, որ Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիներին՝ որպես օտարերկրյա քաղաքացի դիմելու վերաբերյալ տեղեկություններ երբևէ չեն ստացել։ 

 
Ավելի վաղ խնդրին անդրադարձել էր նաև Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը․ «Շենգենյան վիզաների վերաբերյալ լսել եմ մի քանի անհատական դեպքի մասին և կոնկրետ երկրների դեպքի մասով։ Այս երկրների մասով հաջողված դեպքեր էլ են եղել, որից ենթադրում եմ՝ համակարգային խնդիր կամ որոշում չկա ԵՄ երկրների կողմից։ Միգուցե, կոնկրետ երկրների կողմից այդպիսի որոշում կա։ Կոնկրետ դեպքերի դեպքում գիտեմ, որ մեր ԱԳՆ-ն ՀՀ ԱԳՆ-ի հետ համատեղ կարողացել է նաև լուծում տալ նմանատիպ խնդիրների։ Ամեն դեպքում, անընդունելի է որևէ արցախցու ըստ ծագման կամ ծագման վայրի, բնակության վայրի հիման վրա խտրականության ենթարկել, սա էական խնդիր է, եթե այդպիսի ինստիտուցիոնալ խնդիր կա, ուրեմն ՀՀ-ն իր գործընկերների, ՀՀ-ում ներկայացված երկրների հետ համատեղ պետք է լուծում տա»,- նշել էր Արցախի պետնախարարը։