Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ինքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ Մխիթարյան
Քաղաքականություն

«Պատերազմից հետո թշնամին հայկական կողմից գողացել է 80-100.000 դոլարի անասուն. Տեղ համայնքի բնակչի ոչխարների կորուստը կազմում է 20-24.000 դոլար». Հրաչ Բերբերյան

Հունվարի 13-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ծառայողները գերեվարել էին Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին՝ Սուրիկ Մաթևոսյանին, և տարել նրա 300 ոչխարները։ Թշնամին հովվին գերեվարել էր այն ժամանակ, երբ նա մոլորվել էր և մոտեցել ադրբեջանցիների զբաղեցրած դիրքերին։

Մի քանի ժամ հովվին պահելուց հետո, ռուսական ու հայկական կողմի ջանքերով հովվին թշնամին վերադարձրել էր, սակայն մինչ օրս նրա 300 ոչխարները չի վերադարձրել։

 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից և թշնամու՝ Սյունիքում հայտնվելուց հետո անասնագողության դեպքերը դարձել են սովորական երևույթ։ Թշնամին իր տեսադաշտում հայտնված բոլոր անասուններին գողանում է, այդ թվում՝ բազմաթիվ գյուղացիների ձիեր, որոնք չի վերադարձնում։
Նույն միջադեպերը գրանցվում են նաև Գեղարքունիքի մարզում։ Օրինակ, ամիսներ առաջ Կութ գյուղից գողացած 86-ից ավելի անասունները թշնամին մինչ օրս չի վերադարձրել։

168.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց, որ իրենց հաշվարկներով՝ պատերազմից հետո անասնագողության դեպքերով թշնամին 80-100.000 դոլարի վնաս է հասցրել հայկական կողմին։

«300 ոչխարի դեպքով՝ Տեղ համայնքի բնակչի կրած վնասները, մեր հաշվարկների համաձայն, կազմում է 20-24.000 դոլար։ Այս պահի դրությամբ 1 ոչխարի արժեքը 35-40.000 դրամ է, նայած՝ ինչ ոչխար է, որքան քաշ ու բուրդ ունի, դրանից է կախված արժեքը։ Այսպիսով՝ միջին գինը 80 դոլար է։ Մենք նաև հաշվարկել ենք, որ պատերազմից հետո թշնամին հայկական կողմից գողացել է 80-100.000 դոլարի անասուն, Արցախի դեպքերն էլ՝ հետը»,- նշեց Հրաչ Բերբերյանը։

Միաժամանակ Հրաչ Բերբերյանն ասաց, որ անասնագողություններ թույլ չտալու համար սահմաններն ավելի լավ պետք է պաշտպանվեն, եթե սահմանը պաշտպանված լինի, թշնամին որևէ կերպ չի համարձակվի գողությամբ զբաղվել։

«Եթե փշալար ու ցանկապատ լիներ, ո՞վ կհամարձակվեր անասուն գողանալ, այն էլ՝ Ալիևի նման էշը, սրա մասին թող մտածեն մեր իշխանությունները։ Քանի դեռ այսպես են վարվում, անասնագողությունները շարունակվելու են, հատկապես, որ անասնագողությունն ադրբեջանցիների սիրելի զբաղմունքն է, արհեստներից մեկը, բոշաներն էլ են անասնագողությամբ սիրում զբաղվել, առանց դրա իրենք չեն կարողանում ապրել, դա իրենց արյան մեջ է»,- հավելեց Հրաչ Բերբերյանը։

Նա նաև նկատեց, որ այս ծանր իրավիճակում, մարդիկ մի կողմից պայքարում են ծանր սոցիալական խնդիրների դեմ, մյուս կողմից՝ թշնամին նրանց մեծ վնաս է հասցնում, իսկ դրան զուգահեռ՝ անասնակերի խնդիրներ կան։

«Մսամթերքի գների վրա խիստ ազդեցություն ունի անասնակերի սակավությունը, որը Հայաստանում այսօր աննախադեպ թանկ է։ Գյուղացին ի վիճակի չէ ձմռան համար այդքան անասնակեր կուտակել, հիմա նորից պետք է դիմենք էս իշխանությանը, որ գնան ու գյուղացիների անասունների համար կեր ապահովեն, բայց դե ոչինչ չեն անում։ Թերևս, սա էր պատճառը, որ բազմաթիվ խոշոր ու միջին անասուն այս տարի մորթվեց։ Դե, մի խումբ տգետների կառավարման արդյունք է»,- ընդգծեց նա։