Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Տնտեսություն

Հայաստանում մի շարք սպառողների համար գազը կարող է թանկանալ ավելի քան վեց տոկոսով. ինչի՞ կհանգեցնի դա

Գազի սակագների 6%-ով հնարավոր բարձրացումը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաշվարկած միջին կշռված ցուցանիշն է, սակայն կան հատվածներ, որոնք եթե հայտերն ընդունվեն, գազը ավելի բարձր սակագնով կսպառեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

«Մասնավորապես, խոսքն այն տնտեսվարող սուբյեկտների մասին է, որոնք աելի քան 10 000 խորանարդ մետր գազ են սպառում։ Այստեղ, որպես երկու սուբյեկտ, հանդես են գալիս ջերմաէլեկտրակայանները եւ ավտոգազալցակայանները։ Երկու դեպքում էլ ականատես կլինենք բավական լուրջ բարձրացման։ ՋԷԿ-երի դեպքում դա նշանակում է ապագայում էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացում։ Ավտոգազալցակայանների դեպքում փոփոխությունը կհանգեցնի շարժիչային վառելիքի թանկացման հերթական ալիքի, որը նկատվում է վերջին 1,5-2 տարում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- ասաց նա։

Փորձագետը դրական էֆեկտների մասին խոսակցությունները վաղաժամ է համարում, նախնական հաշվարկները նույնպես սակագների ձեւավորման նոր մոդելի օգտին չեն վկայում։

«Եթե խոսենք առավելությունների մասին (այն առումով, որ սպառողները կարող են ավելի որակյալ գազ ստանալ-խմբ.), ապա հարց է առաջանում՝ ո՞վ է այդ ամենը վերահսկելու։

Այս խնդիրը երկար տարիներ գոյություն ունի՝ սկսած 2013 թվականից: Ո՛չ այն ժամանակ, ո՛չ ներկայիս իշխանությունների օրոք այս մասին պաշտոնապես չի խոսվել։ Կալորիականության ինդեքսը կարող է կիրառվել տնտեսական մանիպուլյացիայի համար, քանի որ այն մանեւրելու լավ հնարավորություն է ստեղծում սակագնային քաղաքականության իրականացման ընթացքում՝ դրանից բխող բոլոր ռիսկերով։ Այստեղ միանշանակ մոտեցում լինել չի կարող։ Ինչո՞ւ է ՀԾԿՀ-ն հենց հիմա բարձրացնում այս հարցը։ Չէ՞ որ այս խնդիրը նախկինում էլ է գոյություն ունեցել, այդ թվում՝ 2018 թվականից հետո։ Քանի որ «Գազպրոմ Արմենիան» ամեն կերպ պնդում եւ հիմնավորում է Հայաստանում սակագների բարձրացման անհրաժեշտությունը, ուստի հասարակության բացասական արձագանքը նվազագույնի հասցնելու համար իշխանությունները դիսկուրս մտցրեցին կալորիականության եւ նոր ինդեքսի հարցը, որը կարող է կիրառվել»,- հավելեց Դավթյանը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նախորդ գործողություններից հետո ակնհայտ էր, որ նա շարունակելու է սակագների բարձրացման հայտեր ներկայացրել։

Փորձագետը հիշեցրեց, որ ընկերությունը գնացել է աշխատակիցների կրճատման, ներդրումային քաղաքականության վերանայման, իսկ այս ամբողջ գործընթացի գագաթնակետ է դարձել «Հրազդան-5»-ի փակումը։

«Հայաստանի իշխանություններն արդեն սկսել են բյուջեից փոխհատուցել «Գազպրոմ Արմենիա»-ի ֆինանսական վնասները։ Այն սակագները, որոնք այսօր գործում են, ոչ մի կերպ չեն ապահովում ընկերության ֆինանսական եւ գործառնական կայունությունը։ Սակագնային կառուցվածքում միակ բաղադրիչը, որը կարող է շտկել աճը, «Գազպրոմ Արմենիա-ի աշխատավարձերի ֆոնդն է։ Բայց այստեղ էլ ռիսկեր կան, քանի որ նման քայլը կարող է հանգեցնել սոցիալական բացասական հետեւանքների՝ հաշվի առնելով, որ ընկերությունը երկրի խոշորագույն գործատուներից մեկն է»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական սակագին՝ 282,6 դոլար 1000 խմ-ի համար՝ 8500 կկալ/խմ ցածրագույն ջերմաստեղծ ունակությամբ։ Այս դեպքում միջին կշռված սակագնի աճը կկազմի 6%, որը կճշգրտվի՝ կախված գազի փաստացի ջերմաստեղծումից։