Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջով
Հասարակություն

Արտակարգ իրավիճակ Շիրակի մարզում․ Արտագնա աշխատանքի մեկնողներն անհանգիստ են

Շիրակի մարզից Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի մեկնող տղամարդիկ անհանգիստ են: Տոմսերը գնելու, ճամպրուկները հավաքելու ժամանակն է, սակայն խնդիրներ են ծագել. մարզի բուժհաստատություններում, մասնավորապես՝ Ախուրյանի բժշկական կենտրոնում և Ազատանի պոլիկլինիկայում, «Սպուտնիկ Վի» տեսակի պատվաստանյութ չկա:

Ախուրյանի բժշկական կենտրոնի տնօրեն Զավեն Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց քաղաքացիների ասածն ու նշեց, որ արդեն մեկ շաբաթ է՝ չունեն «Սպուտնիկ Վի»: Այս պահին այն հասանելի է միայն առաջին դեղաչափն ստացածների համար:«Եթե առաջին դեղաչափն ստացած մարդը գա, երկրորդն ունենք, կպատվաստենք, սակայն առաջինը հիմա չունենք: Երևի մի շաբաթ եղավ արդեն, որ չկա, վերջացել է: Դեռ չեն հատկացրել, բայց հնարավոր՝ այսօր կամ երկուշաբթի արդեն կհատկացվի. ՀՎԿԱԿ-ին ենք     դիմել»,- մեզ հետ զրույցում ասաց Մանուկյանը:

Ազատանում ընդհանրապես չկա «Սպուտնիկ Վի» տեսակի պատվաստանյութ:

«Ամբուլատորիայում հաստատեցին, որ նման խնդիր կա, այս պահին չունեն «Սպուտնիկ Վի»: Սպասում են, իրենցից կախված չէ, երբ հատկացրին, կպատվաստեն: Մարդիկ ցանկություն ունեն դրանով պատվաստվելու, քանի որ գնալու են Ռուսաստան, այնտեղ էլ դա են ընդունում: Հիմա այդ նախապատրաստությունների մեջ են, ու այս խնդիրը կա»,- ասաց Ազատանի վարչական ղեկավար Գագիկ Պողոսյանը:

Թե ինչո՞ւ Շիրակի մարզում չկա «Սպուտնիկ Վի» պատվաստանյութ ՀՀ առողջապահության նախարարությունը մեր հարցին ի պատասխան՝ վստահեցրեց՝ չափաքանակը բաշխված է:

«Պարբերաբար սպառվում է պատվաստանյութը, հայտերի հիման վրա իրականացվում է բաշխումը: Այս պահին երկուսն էլ ստացել են, կարող են մարդիկ գնալ, ստանալ»,- տեղեկացրեց նախարարության պատասխանատուն:

Հարցին՝ եթե «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի նոր խմբաքանակը հատկացրել է, ապա ինչո՞ւ այն բուժհաստատություններ չի հասել: Նախարարությունից պարզաբանեցին՝ գուցե ներքին բաշխման խնդիր է:

Ախուրյանի բժշկական կենտրոնի տնօրենն էլ նշեց՝ հավանաբար ՀՎԿԱԿ-ին են տրամադրել, մինչև իրենցից էլ հասնում է պոլիկլինիկաներին, մեկ-երկու օր ուշանում է գործընթացը: