Բանակը մեր կեցության, ինքնության, արժանապատիվ հարատևման երաշխավորն է
Փա՜ռք հայոց բանակին, փա՜ռք հայ զինվորին, հավերժ հիշատակ և խոնարհում բոլոր նահատակներին։ 30 տարի առաջ՝ 1992 թվականի հունվարի 28-ին, ընդունվեց բաղձալի մի բանաձև, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Մեր բանակը՝ չնայած երիտասարդ տարիքին, արդեն իսկ իրողություն է, իր էության մեջ մեր փառահեղ տարիների հպարտությանը արժանի պատմություն ունի ամբարած։
Մեր բանակը կայացավ և շարունակում է կայանալ առաջին հերթին հայ ժողովրդի նվիրյալ զավակների կյանքի, արյան, վճռական կամքի ու հայրենասիրության գնով։
Հայկական բանակի տարեդարձին նվիրված հանդիսությունները ավանդաբար սկսում են Եռաբլուրում։ Ոգեկոչման, խոնարհումի նվիրական մի վայր, ուր հանգչում են թանկ անուններ, ովքեր իրենց ապրած կարճ, բայց խոսուն կյանքով մեզ ավանդեցին մի սուրբ ճշմարտություն․
«Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր այրունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք»,- Գարեգին Նժդեհ։
Բանակը մեր կեցության, ինքնության, արժանապատիվ հարատևման երաշխավորն է։
Շնորհավորում ենք բոլորիս։
Սիրելի՛ զինվորներ, մենք միշտ ձեզ հետ ենք՝ հոգով, մտքով և աղոթքով, քանզի մենք մեր խաղաղ և ապահով կյանքի համար ձեզ ենք պարտական։





















Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Ոչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք...
Կառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային...
ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկա...
ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում
Բոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ Սավգուլյան
Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»