Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջով
Հասարակություն

2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս հայկական բանակում զոհվել է 43 զինծառայող

Irakanum.am-ը գրում է. 

«Հայաստանի Պաշտպանության նախարարությունը թաքցնում է բանակում զոհերի թիվը։ Հունվարի 12-ին Irakanum.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո հայկական բանակում քանի զոհ է եղել։ Հարցմամբ խնդրել էինք նշել, թե քանիսն են զոհվել հակառակորդի կրակոցից, և քանիսը՝ միջանձնային ու այլ պատճառներով

Միաժամանակ Պաշտպանության նախարարությունից  հարցրել էինք, նույն ժամանակահատվածում որքա՞ն տարածք է զիջվել թշնամուն հայկական կողմից։

Պաշտպանության նախարարությունից, սակայն հրաժարվել են պատասխանել գրավոր հարցմանը։ Գերատեսչությունը հղում է արել  «Տեղեկատվության ազատության մասին» 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և ՀՀ Պաշտպանության նախարարի 2015 թվականի հուլիսի 9-ի N9 հրամանի հավելվածի 1-ի 42-րդ և 55-րդ կետերի պահանջներին։

Irakanum.am-ը գրավոր հարցում ուղարկեց նաև ՀՀ քննչական կոմիտե։ Կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամանին ուղղված հարցմամբ խնդրել էինք տրամադրել տեղեկություն այն մասին, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո հակառակորդի կրակոցից զոհված քանի զինծառայողի գործով է հարուցվել քրեական գործ, բացի այդ տրամադրել տեղեկություն այլ պատճառներով բանակում արձանագրված մահերի գործով հարուցված քրեական գործերի վերաբերյալ։Կառույցից ի պատասխան մեր հարցման հայտնել են, որ թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների քննիչների վարույթում հակառակորդի կողմից հայ զինծառայողների սպանության դեպքերով հարուցվել է 13 քրեական գործ։ Նույն ժամանակահատվածում այլ պատճառներով արձանագրված 27 զինծառայողի մահվան դեպքերով հարուցվել է քրեական գործեր, իսկ 3 զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ (հիվանդության հետևանք) նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է։

 Մենք նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն այն մասին, թե նշված ժամկետում քանի զինծառայող է կալանավորվել։ Ի պատասխան հայտնել են, թե Կոմիտում այդ մասով հաշվառումներ չեն իրականացվում։

Նշենք, որ միայն հունվար ամսին հայկական բանակում 4 զինծառայող է զոհվել։ Նրանցից երեքը՝ հունվարի 11-ին, թշնամու կրակոցից։ Եվս մեկ զինծառայողի մահվան մասին ՊՆ-ն հայտնել էր հունվարի 4-ին»։