Թաղապետարանը Արտաշիսյան փողոցի 44/4 շենքի բնակարանների այրված պատուհանները փոխել է
Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանը խոշոր հրդեհի հետեւանքով Արտաշիսյան փողոցի 44/4 շենքի բնակարանների այրված պատուհանները փոխել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հրդեհից տուժած բնակիչներից Գայանե Պետրոսյանը։
«Թաղապետարանից շատ գոհ ենք, շատ արագ տեղադրեցին նոր պատուհաններ, ես արդեն մեկ շաբաթ է տեղափոխվել եմ իմ տուն, մինչ այդ բարեկամիս տանն էի մնում։ Շատ որակով պատուհաններ են, իհարկե, վնասված այլ իրեր ունեմ, տան պատերն են սեւացել, բայց դա չարյաց փոքրագոււյնն էր»,– ասաց Գայանե Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 13–ին, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել էր ՎԱԶ 2101 ավտոմեքենային, ապա դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել Արտաշիսյան փողոցի թիվ 44/4 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետեւանքով տեղի էր ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Հրդեհի հետեւանքով այրվել էին հարակից շենքի բնակարանների պատուհանները եւ 9 պատշգամբում՝ կենցաղային իրեր։ Բնակիչներից ոմանք տարհանվել էին։
NEWS.am-ի հետ զրույցում տիկին Գայանեն դեպքից մանրամասներ էր պատմել։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին