Ֆիլիպինները փետրվարի 10-ից կրկին բաց կլինեն լիովին պատվաստվածների համար
Ֆիլիպինները փետրվարի 10-ից նորից բաց կլինի լիովին պատվաստվածների համար, կչեղարկվեն կարանտինային պահանջները, տեղեկացնում է AFP-ն։
Տուրօպերատորները երկրում, որը հայտնի է իր լողափերով եւ դայվինգի վայրերով, խիստ տուժել էին օտարերկրացի այցելուների թվի կտրուկ անկման եւ ներքին ուղեւորությունների սահմանափակումների պատճառով։
«Տուրիստական ոլորտն այժմ կարող է վերականգնվել եւ մեծ ավանդ ներդնել աշխատատեղերի, գոյամիջոցների ստեղծման եւ երկրի տնտեսական աճի գործում»,- ճեպազրույցում ասել է նախագահի մամուլի քարտուղար Կառլո Նոգրալեսը։
Այս հայտարարությունը թույլ է տալիս վերականգնել առանց վիզային ռեժիմը 157 երկրների քաղաքացիների կարճաժամկետ ուղեւորությունների համար, որոնք մինչ համավարակն արդեն օգտվել էին Ֆիլիպիններ այցելելու առանց վիզային ռեժիմից։
Լիովին պատվաստված զբոսաշրջիկները ցուցակում ներառված երկրներից պետք է Covid-19-ի թեստի բացասական արդյունքներ ներկայացնեն Ֆիլիպիններ թռնելուց ոչ շատ առաջ, նրանց համար երկիր ժամանելուն պես կարանտինային պահանջներն այլեւս չեն գործի:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան