Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ինքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ Մխիթարյան
Քաղաքականություն

Մենք խնդիր ունենք օդը պաշտպանել ԱԹՍ-ներից. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իսկական տոները նաև անցածը գնահատելու ու նորը ծրագրելու համար են: Փաստ է, որ 21-րդ դարում Հայաստանի Ազգային բանակը դադարեց ամենակայացած արժեքը լինել, որովհետև օրվա իշխանությունը վարում էր չավարտված պատերազմից խուսափելու քաղաքականություն և կուրորեն հավատում էր Ռուսաստանի՝ այլևս պատերազմ թույլ չտալու խոստումներին, որի դիմաց անվերջորեն ստանում էր Հայաստանի ռազմավարական հզորությունները՝ սկսած ՀԷՑ-երից, մինչև գույք պարտքի դիմաց՝ իմա ռազմական արդյունաբերությունը, գազի խողովակաշարերը, ընդերքը:

Այդ ընթացքում բանակը սպառազինվում էր միայն ռուսական զենքերով, որոնք բնավ էլ աշխարհի ամենաառաջադեմ ու հուսալի զենքերը չեն: 21-րդ դարը իր ռազմական տեխնոլոգիաներով ու պատերազմ վարելու ավտոմատացված համակարգերով Հայաստան չմտավ, և դա ոչ թե բանակի ղեկավարության, այլ՝ գերագույն գլխավոր հրամանատարների քաղաքականությունն էր: Հայաստանում չնկատելու էին տալիս, որ Ադրբեջանի բանակը սպառազինվում է 6-րդ սերնդի զինատեսակներով, որ Թուրքիայի, իմա՝ ՆԱՏՕ-ի մարտ վարելու տեխնոլոգիաներ են ներդրվում: Նույն տրամաբանությամբ էր կառուցվում մեր արտաքին քաղաքականությունը, որ ի վերջո հանգեցրեց միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մակարդակի անկման ու ինքնամեկուսացման: Ու սա ոչ թե սուբյեկտիվ գնահատական է, այլ իրադարձությունների ու իրավիճակի չոր վիճակագրություն: Ի՞նչ է մեզ պետք.

 
 

1.Ինքնիշխանության գիտակցություն և պետականության ամրապնդում:

2.Ցանկացած պետության գոյության հիմքում տնտեսությունն է՝ մենք պետք է արտադրությունը զարգացնենք: Շինարարության ու սպասարկման ոլորտի, զբոսաշրջության հիմքով տնտեսական աճ խաղալու ժամանակներն անփառունակ ավարտվեցին: Արտադրության զարգացում ու աշխատատեղերի ստեղծում՝ միայն այս բանալիով կարող ենք բացել ժողովրդագրական պատկերը փոխելու ու անվտանգության դռները:

3.Մենք միշտ կարևորել ենք կրթությունը, բայց չենք բանաձևել կրթության այն բովանդակությունը, որ պետք է այստեղ ու հիմա՝ պետականության ամրապնդման ու ապագան ծրագրելու համար: Մշակույթը, կրթությունը և գիտությունը ազգային անվտանգության մաս են, որ պետք է նույնքան կարևորվեն, որքան անկախությունն ու բանակը:

 

4.Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության խնդիրը պետք է լինի ոչ թե մարտահրավերներից խուսանավելը, այլ՝ վերացնելը: Մենք պարտավոր ենք հավասարակշռել մեր արտաքին քաղաքականությունը՝ միջազգային ասպարեզում դառնալով կանխատեսելի ու հուսալի, ինքնուրույն ու պետական շահի գիտակցությամբ առաջնորդվող գործընկեր:

 

5.Ազգային անվտանգության ապահովման հիմքը բանակն է: Ընդունելով հանդերձ՝ սպառազինության և բանակաշինության որոշակի գաղտնիության տաբուն, մեր բանակի սպառազինությունը պետք է գնվի ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Չինաստանից ու այն երկրներից, որոնք տիրապետում են պատերազմ վարելու ժամանակակից տեսություններին ու տեխնոլոգիաներին: Մենք խնդիր ունենք օդը պաշտպանել ԱԹՍ-ներից, իսկ ՀՕՊ արդյունավետ համակարգեր ունի Արևմուտքը: Խաղաղությունը իրականություն է դառնում, երբ պատրաստ ես պատերազմելու ու հաղթելու:

6.Մենք միշտ բողոքում ենք, որ չկա ազգային միասնություն: Համենայն դեպս՝ ընտրություններից առաջ ընտրողները կուսակցություններին դաշինք կազմելու կոչեր են անում: Դա ճիշտ և անհրաժեշտ է, երբ կա գաղափարական ու մարտավարական ընդհանրություն, բայց փորձը վկայում է, որ իրադարձային դաշինքները կարճ ժամանակից փլուզվում են: Ազգային միասնության առանցքում պետք է լինի ազգային շահի համաժողովրդական ձևակերպումն ու պաշտպանությունը և միայն այդ չափանիշով կարող է այն համախմբումը լինել, որ կմարգինալացնի ու քաղաքական դաշտից դուրս կմղի ընդդիմացողների հինգերորդ շարասյանը:

7.Ամեն ինչ հնարավոր է դառնում, երբ սիրում ես երկիրդ ու գիտես՝ երբ, ինչ, ինչու ու ինչպես ես անում:

Հ.Գ.

Երբ ասում եմ Հայաստանի Հանրապետություն, նկատի ունեմ Հայաստանի Հանրապետություն+Արցախի Հանրապետություն»: