Նինա Խաչիկյանը նշանակվել է Պենտագոնի Քաղաքականության խորհրդի անդամ
Լոս Անջելեսի քաղաքապետի միջազգային հարցերով առաջին տեղակալ Նինա Խաչիկյանը նշանակվել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության Քաղաքականության խորհրդի անդամ։
Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ)՝ հատուկ ընդգծելով, որ խորհրդում ընդգրկված են այնպիսի հեղինակավոր գործիչներ, ինչպիսիք են ԱՄՆ նախկին պետքարտուղարներ Մադլեն Օլբրայթը և Հենրի Քիսինջերը։
Դիվանագետ և քաղաքական գործիչ Խաչիկյանն ավելի վաղ եղել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցությունում (ASEAN) Միացյալ Նահանգների դեսպանը, իր ծառայության համար արժանացել է Պետդեպարտամենտի Պատվո բարձրագույն մրցանակին։ Նա 2012 թվականի նախագահական ընտրարշավում Բարաք Օբամայի թիմում Ասիական քաղաքականության գծով համատնօրենն էր, 1998-99 թվականներին՝ Բիլ Քլինթոնի նախագահության օրոք, ընդգրկված էր Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում, աշխատել է հետազոտական կենտրոններում, գրքերի, զեկույցների և հոդվածների հեղինակ է։ Խաչիկյանը նաև Ամերիկային ծառայող կին դեսպանների ընկերակցության հիմնադիրն է, որում ընդգրկված են ավելի քան 200 գործող և նախկին դեսպաններ, մի շարք այլ կազմակերպությունների համահիմնադիր, խորհուրդների անդամ, նշում է Ամերիկայի հայկական լոբբիստական կառույցը։
«Համագումարը շնորհավորում է դեսպան Խաչիկյանին այս հեղինակավոր նշանակման առիթով։ Հաշվի առնելով դեսպանի տասնամյակների փորձառությունը և խորը գիտելիքները՝ կասկած չունենք, որ նա գերազանց կկատարի իր ծառայությունը», – հայտարարել է ԱՀՀ համանախագահ Վան Գրիգորյանը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...