Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ինքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ Մխիթարյան
Քաղաքականություն

Ակնկալել, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Փաշինյանի նախագահի կամակատար թեկնածուի օգտին, զավեշտալի է. Խամոյան

Ակնկալել, որ ընդդիմությունը կարող է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի նախագահի կամակատար թեկնածուի օգտին, իհարկե, զավեշտալի է, քաղաքական ցինիզմի դասագրքային օրինակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։

«Մեր երկիրը պատերազմի տարած, մեր հայրենիքի 75%-ը թշնամուն հանձնած այս ապիկար իշխանությունը մտածում է, որ ընդդիմությունը պետք է քվեարկի իրենց նախագահի կամակատար թեկնածուի օգտի՞ն։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագահի թեկնածուն լինելու է մարդ, որն անվերապահորեն կատարելու է իր հրահանգները։ Նիկոլ Փաշինյանը  խոսում էր թիմի ներդաշնակեցման մասին եւ ոչ մի խոսք պետության ու պետության շահի մասին, այս պայմաններում ակնկալել, որ ընդդիմությունը կարող է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի կամակատար թեկնածուի օգտին, իհարկե, զավեշտալի է, քաղաքական ցինիզմի դասագրքային օրինակ կարող է սա լինել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել-չառաջադրելու նպատակահարմարության շուրջ քննարկումները «Հայաստան» խմբակցությունում շարունակվում են։

«Որոշում ունենալու դեպքում առաջիկա օրերին կհրապարակայնացնենք եւ կհիմնավորենք մեր ցանկացած որոշում»,- ընդգծեց Ագնեսսա Խամոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ապա նաեւ համանուն ԱԺ խմբակցությունը քննարկել եւ ՀՀ նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրելու է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը, որն այժմ զբաղեցնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։

ՔՊ խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում հույս էր հայտնել, որ ընդդիմությունը կպաշտպանի Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։

«Շատ գովելի կլինի, որ ընդդիմությունը եւս պաշտպանի իշխանության կողմից առաջադրած թեկնածուին: Դա շատ լավ հնարավորություն է տեսնելու, որ այն հայտարարությունները, որոնք հնչում են, այդ թվում ընդդիմադիր տարբեր պատգամավորների կողմից, որ իրենք  նպատակ ունեն գործել հանուն Հայաստանի, գործել հանուն ՀՀ զարգացման, կայունության, սա շատ լավ, սիմվոլիկ նշանակություն կունենա»,-ասել էր Հայկ Կոնջորյանը։

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին, հրաժարական էր տվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելուն, ասել էր, որ ՀՀ նախագահի, կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության միջեւ քաղաքական ներդաշնակություն պետք է լինի։ Ըստ նրա՝ այդ ներդաշնակության սակավության պատճառով իրենք շատ լուրջ մարտահրավերներ են ունեցել, մասնավորապես, նախորդ տարի ՀՀ ԶՈՒ-երի ԳՇ-ի հայտարարությունը։

Նշենք  նաեւ, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:

Հանրապետության նախագահ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Սա նշանակում է, որ առաջին փուլով, նախագահ չի ընտրվի, որովհետեւ իշխող ուժի ձայները բավարար չեն։  ՔՊ-ին երկրորդ փուլից հետո միայն կհաջողվի իր թեկնածուին ընտրել  նախագահի պաշտոնում։

Արմեն Սարգսյանի լիազորությունները այսօրվանից դադարեցված են։ Նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, եւ ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո կանցկացվի նախագահի արտահերթ ընտրություն։ Սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։