Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըՆոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությանն առնչվող հարցեր

Փետրվարի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Երևանում գտնվող Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջունելով Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգին՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է․ «Հատկանշական է, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում։ Սա ևս մեկ հնարավորություն է՝ ուրվագծելու մեր երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ամրապնդմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը»: Նախարարները քննարկել են Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարուստ օրակարգին առնչվող հարցեր:

Կարևորվել է երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացումը՝ այս համատեքստում  առանձնահատուկ նշելով հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև գործարար շրջանակների միջև շփումների հաստատումը։ Նախարար Միրզոյանը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի ներառումը Ավստրիական զարգացման համագործակցության 2021–2027թթ․ Շրջանակային ռազմավարական ծրագրում՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս հետագա առաջընթաց ապահովելու  լայն հնարավորություններ է ընձեռում ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսական զարգացման ուղղությամբ։ Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին: Մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորմանն ուղղված գործընթացի շուրջ։  Նախարարները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ինչպես նաև՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ 

Անդրադարձել է կատարվել նաև հումանիտար հարցերի, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձմանը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման և տեղում միջազգային համապատասխան կազմակերպությունների անխոչընդոտ ներգրավման կարևորությանը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների հաղթահարման նպատակով Ավստրիայի կառավարության կողմից ցուցաբերված  աջակցության առնչությամբ։ Նախարարները երկուստեք ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Այս առումով Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ հայկական կողմը, ի թիվս օրակարգային այլ հարցերի, կարևորում է համանախագահների՝ տարածաշրջան այցերի վերսկսումը։ 

Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությանն առնչվող հարցեր։   Հանդիպմանը հետևել է նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։  Ավելի ուշ երկու նախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը, որտեղ Արարատ Միրզոյանը հանդես է եկել բացման խոսքով։ Նույն օրն առավոտյան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի գլխավորած պատվիրակությունն  այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։