Մահացել է Հունաստանի նախկին նախագահ Սարձետակիսը, նա մեծ ավանդ ուներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում
Մահացել է Հունաստանի նախկին նախագահ Սարձետակիսը, ով մեծ ավանդ է ունեցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Այս մասին Հունաստանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան հետևյալ հրապարակումն է արել.
«Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորը ցավով ու ափսոսանքով տեղեկացավ` Հունաստանի նախկին նախագահ (1985-1990 թթ) Խրիստոս Սարձետակիսի մահվան մասին: Անմոռանալի է Խրիստոս Սարձետակիսի դերակատարությունն ու ավանդը` որպես արդարության և ժողովրդավարության ջատագով` այդ թվում և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:
2005 թվականի հունիսի 6-ին հայտնի «TIME» ամսագրին կից շրջանառության մեջ էր դրվել նաև Թուրքիայի Զբոսաշրջության նախարարության չորս էջանոց գովազդային «Թուրքիա, մշակույթների խաչմերուկ» վերնագրով հավելված` մի կոմպակտ սկավառակով:
Տարածված նյութը ապատեղեկատվություն էր տարածում` ներկայացնելով ցեղասպանության ժխտողականության հայտնի թեզերը։
Դեպքի վերաբերյալ Խրիստոս Սարձետակիսը նամակ է գրել «TIME» ամսագրի ղեկավարությանը` Փոքր Ասիայի բնիկ ժողովուրդներին պատճառած թուրքական ավերածությունների եւ սպանդերի մասին։ Նա ընդգծել է, որ սկավառակը մեկուկես ժամ անդրադառնում է Հայկական հարցին ու առանց որևէ ամոթի պնդում է, որ թուրքերն են եղել ցեղասպանության զոհ "ապստամբ հայերի" կողմից` ամբողջովին խեղաթյուրելով և կեղծելով պատմական ճշմարտությունը։ Նա նաեւ անդրադարձ է կատարում թուրքական պատմագիտության խեղաթյուրման այլ արտառոց դեպքերի` բացարձակապես անընդունելի որակելով դրանց տարածումը եվրոպական եւ ամերիկյան մամուլում։
Հունաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցում է Խրիստոս Սարձետակիսի ընտանիքի անդամներին, ընկերներին եւ բարեկամներին։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...