Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ինքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ Մխիթարյան
Քաղաքականություն

Օմբուդսմեն. Հայաստանից հնչած հայտարարությունները լեգիտիմացնում են Ադրբեջանի տարածքային հավակնությունները

Երեւանից հնչած որոշակի հայտարարությունները լեգիտիմացնում են Ադրբեջանի տարածքային հավակնությունները։ Այս մասին հայտարարել է ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը փետրվարի 4-ի մամուլի ասուլիսում։

Մարդու իրավունքների պաշտպանը արդեն որերորդ անգամ փաստել է շփման գծից զորքերի հայելային հետքաշման մասին հայկական կողմի առաջադրած մոտեցման սխալականությունը։ Թաթոյանը հիշեցրել է հայկական սահմանամերձ գյուղերի բնակիչների իրավունքների բազմաթիվ խախտումների մասին՝ կապված ադրբեջանցի զինվորականների ներկայության հետ։ Նա նորից փաստել է ադրբեջանական զորքերի հետքաշման, ապառազմականացված գոտու ստեղծման անհրաժեշտությունը՝ բնակիչների իրավունքները մինչեւ սահմանների որոշման գործընթացի ավարտը ապահովելու համար։ «Ադրբեջանցի զինվորականները ոչ միայն տեղակայվել են գյուղացիներին օրենքով պատկանող տարածքներում, այլեւ անհնար են դարձրել նրանց բնական կյանքը։

Օմբուդսմենը հատկապես նշել է, որ խոսքը միայն մայիսյան ներխուժման հետեւանքների մասին չէ։ «Կադաստրային փաստաթղթերը տրամադրվել են խորհրդային կադաստրային մարմինների կողմից»,- հիշեցրել է մարդու իրավունքների պաշտպանը։ Նա ավելացրել է, որ եվրոպական կառույցները նույնպես՝ հանձին ԵԽԽՎ-ի, համաձայն են ապառազմականացված գոտու ստեղծման մոտեցմանը։ Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների հետ հանդիպումները վկայում են այն մասին, որ նման մոտեցումն աջակցություն կգտնի։

«Ցավոք, կարծիք կա, որ դա իրատեսական չէ։ Այդպես չէ։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի լեգիտիմացնենք ադրբեջանցի զինվորականների ներկայությունը, իսկ հետո ասում ենք՝ իրատեսական չէ։ Երբ փակվեց Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ճանապարհը, մենք, անհապաղ ՄԻԵԴ, էլ չեմ ասում այլ մարմիններ, դիմելու փոխարեն, պաշտոնական մակարդակով սկսեցինք հայտարարել, որ դա ադրբեջանական տարածք է, որ անվտանգությունը պահպանվել է եւ ամեն բան կարգին է։ Սկսեցին գովաբանել այլընտրանքային ճանապարհները, միջազգային կառույցներից թաքցնել խնդիրները, հերքել օմբուդսմենին։ Եթե մենք հետո դիմեինք ՄԻԵԴ, Ադրբեջանի իշխանությունները կներկայացնեին հայկական կողմի հայտարարությունները»,- նշել է օմբուդսմենը։

Թաթոյանը հերթական անգամ հիշեցրել է, որ անհրաժեշտ է առաջնորդվել մարդկանց անվտանգությամբ։ «Հայելային հետքաշման դեպքում ո՞ւր են հետ քաշվելու մեր զինվորականները։ Ի՞նչ կլինի մարդկանց հետ, որոնց բակերով ու տներով է անցնում շփման գիծը։ Ինչպե՞ս են նրանք գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու»,- ասել է օմբուդսմենը՝ ավելացնելով , որ սկզբից եւեթ գիտեր, որ Ադրբեջանը մերժելու է այդ մոտեցումը։

«ԱԳՆ-ի հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ՝ հայելային հետքաշումը խախտում է մարդու իրավունքները։ Մանավանդ կան բոլոր հիմքերը, այդ թվում փաստաթղթեր ԽՍՀՄ ժամանակներից, որպեսզի ադրբեջանցի զինվորականները հեռանան հայկական գյուղերին անմիջապես կից տարածքներից։ Գործընթացը չի կարող իրականացվել  մեր քաղաքացիների իրավունքների հաշվին»,- ընդգծել է Թաթոյանը՝ հիշեցնելով, որ քարտեզների մասին շատ է խոսվում, բայց կան տարբեր քարտեզներ, եւ միայն մեկ քարտեզով չէ, որ պետք է առաջնորդվել։ Համեմատելով հարաբերությունների կարգավորումը գետի հետ՝ մարդու իրավունքների պաշտպանը նախազգուշացրել է՝ ջրի մակերեսին կարող են լինել ապակու կտորներ, չարժե վատացնել առանց այդ էլ վտանգավոր իրավիճակը։

«Մեր քաղաքականությունը գնում է ոչ ճիշտ ճանապարհով։ Կատարվում են ընդհանուր հայտարարություններ, չնշելով մարդու իրավունքների խախտման փաստերը»,- նշել է օմբուդսմենը՝ փաստելով, որ որոշ հայտարարություններ, որ հնչել են Հայաստանից, լուրջ խնդիրներ են ստեղծել, դրանք լեգիտիմացնում են Ադրբեջանի իշխանությունների անօրինական գործողությունները։ «Միջազգային ատյաններում մեզ կասեն, ինձ հետ էլ է նման բան պատահել՝ դուք ինքներդ եք ընդունում, որ տարածքն ադրբեջանական է»,- կրկնել է օմբուդսմենը։ «Վերցրեք Շուռնուխ գյուղի իրավիճակը, որով անցնում է շփման գիծը։ Կարո՞ղ են արդյոք երեխաների իրավունքներն ապահովված լինել նման ռազմականացված գոտում։ Այնտեղ, որտեղ երեք երկրների ԶՈւ-երն են»,- եզրափակել է Արման Թաթոյանը։