Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան

Բոլորին թվում է, թե մանդատները վայր դնելն ինչ-որ կախարդական փայտիկ է․ Արթուր Ղազինյան

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ նախագահի թեկնածու չեն առաջադրելու՝ «չեն ուզում անգամ անուղղակի կերպով լեգիտիմացնել նախագահի ընտրությունը»։ Այս տեսակետն են պնդել հատկապես Անդրանիկ Թեւանյանն ու Արթուր Ղազինյանը։ Զրուցեցինք Արթուր Ղազինյանի հետ։

– Թեկնածու չառաջադրելու դիրքորոշման ակտիվ կողմնակիցներից մեկն էլ Դուք եք եղել, ո՞րն է Ձեր արգումենտը։

– Եթե չունենք հնարավորություն` թեկնածուին անցկացնելու, եթե իշխանությունը գործում է քաղաքական բոլոր կանոններին հակառակ եւ ձեւավորում է անվտանգային լրջագույն խնդիրներ, սպառնալիքներ, նրա հետ մտնել որեւէ բովանդակային դիսկուրսի մեջ եւ հատկապես պետության գլխի ընտրության հարցում, կարծում եմ՝ իմաստ չունի, մանավանդ ընտրությունները դարձնելով մրցակցային, լեգիտիմացնելով իրենց թեկնածուի ընտրությունը։ Թող իրենք գնան, իրենց թեկնածուին տանեն առաջ, ընտրեն, իրենք ասել են, չէ՞, որ մեր միջից պետք է լինի, իսկ ընդդիմությունն իր ձայներով, ռեսուրսներով չունի հնարավորություն՝ ազդելու գործընթացի վրա։ Որեւէ ռեսուրս չկա իրենց հետ պայմանավորվելու որեւէ հարցում, որեւէ տեսակի պայմանավորվածություն մինչ այսօր չենք էլ ունեցել իրենց հետ։

– Ի սկզբանե պարզ չէ՞ր, որ ընդդիմությունը չունի բավարար ձայներ՝ որոշումներ կայացնելու, ո՞ր դեպքում եք կարողանալու ձեր դիրքորոշումներն առաջ տանել։

– Երբ որ երկրում կփոխվի իրավիճակ, հասարակությունը կդառնա պահանջատեր, իր մեջ կգտնի սեփական շահերի նկատմամբ հետամուտ լինելու հանձնառություն եւ միասնականություն, կտեսնեք ինչպես արագ կփոխվի իրավիճակը, իշխանությունը կվերադառնա հաշվետվողական դաշտ, իսկ մինչ այդ իրենք լկտիացած վիճակում են գտնվում, իրենց թվում է՝ ինչ ուզեն, կանեն, ընդ որում՝ բոլոր ոլորտներում՝ դատավորներից սկսած, մինչեւ պետության գլուխ եւ առհասարակ։ Դրա համար ենք ասում, որ չի կարելի մասնակից դառնալ, լեգիտիմացնել, մրցակցային դարձնել, եթե չկա շանս հաջողություն գրանցելու։ Սա ԵԽԽՎ-ին հերթական անգամ հնարավորություն էր տալու հայտարարելու, որ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծված է, ընդդիմությունը մրցակցային եւ կառուցողական դաշտում աշխատում է իշխանության հետ։

– Այս տրամաբանությամբ պետք էր մանդատները վայր դնել, որպեսզի ԵԽԽՎ-ն «արձանագրեր», թե Հայաստանում քաղաքական ճգնաժամը հանգուցալուծված չէ։ Չգիտես ինչու, լեգիտիմացնում եք այս խորհրդարանը։ Ձեր տրամաբանությամբ, ընդդիմությունը չպե՞տք է վայր դնի մանդատները։

– Գիտեք՝ իրականում մանդատները վայր դնելը դարձել է ֆետիշացված մի բան, բոլորին թվում է, թե մանդատները վայր դնելը դա ինչ-որ կախարդական փայտիկ է, որ եթե մենք անենք, անմիջապես իշխանությունը կփոխվի։

– Բայց ասում եք՝ չունեք բավարար ձայն, չեք լեգիտիմացնելու նախագահի ընտրությունը։ Իսկ ինչո՞ւ եք լեգիտիմացնում իշխանություններին, չեք հրաժարվում մանդատներից։

– Մենք չենք լեգիտիմացնում իշխանություններին, այն մարդիկ, որոնք մեզ ձայն են տվել, մանդատ են տվել իրենց շահերը ներկայացնելու։ Հիմա դա ինչ-որ մի տեղ կարող ենք մտածել, որ այդ նույն ընտրողների հանդեպ լինի անհարգալից հնարավորություն, որովհետեւ մանդատից զրկվելով, զրկվում են  հնարավորությունից՝ հակակշռելու եւ խորհրդարանի մեջ նրանց հակադարձելու, նրանց իրական դեմքը ցույց տալու։ Եթե մենք հրաժարվում ենք, ապա պետք է լինի դրա այլընտրանքը՝ հետագայում ինչ ենք անում։ Եթե հասարակությունը պատրաստ չէ սեփական շահերի հետեւից գնալու, մենք հիմա դա անելով՝ կկրակենք սեփական ոտքի վրա, քանի որ դա որեւէ խնդիր չի լուծի։ Հակառակը՝ իրենք ավելի ազատ ռեժիմում կգան, նիստերը կանեն, հարցուպատասխանները կանցկացնեն հանգիստ մթնոլորտում, իրենց «սիրելի, վսեմաշուք, նորին մեծություն» վարչապետով կսկսեն ու կավարտեն։ Դա լա՞վ է։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում