Ծաղկաձորում 14-ամյա տղա է մահացել
Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Ծաղկաձորում: 14-ամյա տղան դահուկ վարելիս ընկել եւ մահացել է: Այս մասին հաղորդում է «Հրապարակը»:
«Դեպքի մասին մանրամասներ Ճոպանուղուց մեզ չհայտնեցին, միայն ասացին, որ դեպքի հետ կապված քննարկում են անում, ավելի ուշ մանրամասներ կհայտնեն:
Ծաղկաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ դահուկներով սահելիս տղան գլխիվայր ընկել եւ մահացել է. «Հագին եղել է պաշտպանիչ գլխարկ, հագուստ դահուկ քշելու համար, ցավոք այնպես է ընկել, որ գլուխը վնասել է եւ տղայի կյանքը փրկել չի հաջողվել»:
Մեզ պատմեցին, որ տղան ազգությամբ հայ է, սակայն ապրում էր Գերմանիայում, բարեկամը հրավիրել էր Հայաստան, տղան եկել էր հանգստանալու: Մի քանի օր դահուկավարի հետ սովորել է վարել, իսկ այսօր մենակ է եղել եւ այս դեպքը տեղի է ունեցել»,- գրում է կայքը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին