Պատերազմի մասնակիցների ընտանիքներին դատագենետիկական փորձաքննության եզրակացությունները չեն տրամադրում. ահազանգ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգեր է ստանում, որ 44-օրյա պատերազմի մասնակիցների ընտանիքներին դատագենետիկական փորձաքննության արդյունքների վերաբերյալ եզրակացությունները չեն տրամադրվում։ Իրավասու մարմինները բավարարվում են միայն գրավոր կամ բանավոր հայտնելով, որ համընկնում կա, բայց դատագենետիկական եզրակացությունները ընտանիքներին չեն տրամադրում։ Մինչդեռ փորձագիտական եզրակացությունը կազմվում է այն նշանակելու որոշումից 30 օրվա ընթացքում, (ծավալուն փորձաքննությունների և փորձագետների զբաղվածության դեպքում՝ ևս 30 օր), իսկ քրեական գործի շրջանակում տուժողի իրավահաջորդին է տրամադրվում եզրակացությունն ստանալուց 10 օրվա ընթացքում։
44-օրյա պատերազմի մասնակից Արման Մանուչարյանի հայրը որդու վերաբերյալ հարուցված քրեական գործում առկա փորձաքննությունների և կատարված նմուշառումների վերաբերյալ փաստաթղթերը ստանալու հարցով դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ Ավելի քան մեկ տարի քննվող քրեական գործի շրջանակում այս պահանջը նա պարբերաբար ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր ՀԿԳ քննության վարչություն, բայց տարբեր անհասկանալի պատճառաբանություններով մերժում ստացել։
2021 թ․ նոյեմբերի 9-ին ևս մեկ անգամ այդ հարցով դիմում ներկայացնելուց և սահմանված ժամկետում պատասխան չստանալուց հետո Արշակ Մանուչարյանը ՀՔԱՎ փաստաբան Սամսոն Գալստյանի աջակցությամբ դեկտեմբերի 2-ին բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ հայցվող փաստաթղթերն ստանալու և վարույթն իրականացնող մարմնի անգործության պատճառները պարզելու ու անհրաժեշտության դեպքում պատասխանատվության ենթարկելու հարցով։
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը դեկտեմբերի 6-ին բավարարել է բողոքը՝ արձանագրելով, որ վարույթն իրականացնող մարմինը անգործություն է դրսևորել և սահմանափակել է տուժող կողմի իրավունքները։ Չնայած սրան՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր ՀԿԳ քննության վարչությունը մինչ օրս շարունակվում է այդ անթույլատրելի գործելաոճը և տուժողի իրավահաջորդին չի տրամադրում հայցվող փաստաթղթերը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին