Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Տնտեսություն

Գնաճի հետեւանքով դժգոհության ալիք է տարածվում Թուրքիայում

Խանութների սեփականատերերը, քաղաքային խորհուրդներն ու կրոնական համայնքը խոսել են Թուրքիայում էլեկտրաէներգիայի հաշիվների աճի մասին, մինչդեռ բժիշկները մեկօրյա գործադուլ են անցկացրել աշխատանքային պայմանների պատճառով: Նույն այդ ժամանակ, գնաճի հետեւանքով առաջացած դժգոհության ալիք է տարածվում  երկրում, հաղորդում Է Reuters-ը։

Գնաճը հունվարին հասել է գրեթե 50 տոկոսի՝ բարձրացնելով կյանքի արժեքը թուրքերի համար, որոնք արդեն փորձում են ծայրը ծայրին հասցնել դեկտեմբերին տեղի ունեցած արժութային փլուզումից հետո, որը պայմանավորված է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցածր տոկոսադրույքների նեորտոդոքսալ քաղաքականությամբ։ 

Այս տարի կառավարությունը նվազագույն աշխատավարձը բարձրացրել է 50 տոկոսով՝ ի պատասխան անկարգությունների։ Սակայն բարձրացրել է նաեւ գազի, էլեկտրաէներգիայի, բենզինի եւ ճանապարհային վճարների գները՝ հաշվի առնելով ներմուծման գների փոփոխականությունը, տնային տնտեսությունների բյուջեների ծանրաբեռնվածությունը եւ աղքատության խորացումը։

Թուրքիայում ալեւիների կրոնական փոքրամասնությունը որոշել է չվճարել ջեմեւիի՝ երկրպագության վայրի, էլեկտրաէներգիայի հաշիվները։

«Եկեք եւ անջատեք մեր էլէկտրականությունը։ Մեր ջեմեւին կոմերցիոն տարածքներ չեն, դրանք պաշտամունքի մեր վայրերն են», - գրել է ալեւիների ֆեդերացիայի ղեկավար Ջելալ Ֆիրաթը Twitter-ում՝ հրապարակելով իր Alevi ասոցիացիայից 30 000 լիրա (2200 ԱՄՆ դոլար) չափով էլեկտրաէներգիայի հաշիվը։

Սոցիալական ցանցերում հաղորդագրությունների համաձայն՝ ռեստորանների որոշ սեփականատերեր պատուհանների վրա էլեկտրաէներգիայի ուռճացված հաշիվներով հայտարարություններ են տեղադրել: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի տեղակալ Օգուզ Քահան Սալիջին ասել է, որ որոշ տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի հաշիվները գերազանցում են իրենց վարձավճարը: «Մարդիկ չգիտեն, թե ինչ անել տանը կամ աշխատավայրում։ Քաղաքացիներն այլեւս գլուխ չեն հանում։ Անմիջապես վերացրեք գների բարձրացումը», - գրել Է նա Twitter-ում։

Արժույթի ռեկորդային արժեզրկումը եւ գների սրընթաց աճը ազդել են 2023 թվականի հունիսին կայանալիք ընտրությունների նախաշեմին Էրդողանի վարկանիշի վրա: Կառավարությունը հայտարարում է, որ վարկը, արտահանումը եւ ներդրումները կօգնեն երկրին հաղթահարել գնաճը։

Նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինն ասել է, որ էլեկտրաէներգիայի հաշիվների նկատմամբ նոր միջոցը կհայտարարվի «շատ շուտով»: «Մենք թույլ չենք տա մեր քաղաքացիներին գնաճով ճզմված լինել»։

11 քաղաքների քաղաքապետերը, այդ թվում՝ Էքրեմ Իմամօղլուն Ստամբուլից, դիմել են կենտրոնական կառավարությանը՝ խնդրելով թեթեւացնել էներգակիրների գների բարձրացման «անտանելի» բեռը։ «Ծախսերի զգալի աճը ներկայում դժվարացնում է տեղական վարչակազմերի կողմից ծառայությունների մատուցումը», - ասված է համատեղ հայտարարության մեջ։

Նրանց պահանջները ներառում էին համայնքների կողմից օգտագործվող ԱԱՀ-ից եւ վառելիքի սպառման հատուկ հարկից ազատումը, ինչպես նաեւ հասարակական տրանսպորտի էլեկտրաէներգիայի ավելի ցածր սակագները եւ բնական գազի օգտագործումը։

Բժիշկները եւ բժշկական անձնակազմը մեկօրյա համազգային գործադուլ են անցկացրել՝ ի նշան բողոքի աշխատանքային վատ պայմանների դեմ, ինչպես նաեւ իրավունքների բարելավման եւ ավելի որակյալ ծառայություններ ապահովելու օգտին։

Բուժաշխատողները նաեւ բողոքել են կենսամակարդակի վատթարացումից եւ հայտարարել, որ օմիկրոնի աճի եւ հիվանդների դժգոհության ֆոնին բախվում են ավելի թշնամական աշխատանքային միջավայրի հետ:

«Մենք չենք կարողանում ապրել։ Մեր աշխատավարձը լրջորեն կրճատվել է, իհարկե, ինչպես մյուսներինը, բայց մենք փորձում ենք մեր մասնագիտությամբ զբաղվել շատ ռիսկային միջավայրում», - ասել է Ստամբուլում բողոքի ակցիայի ժամանակ 46-ամյա ընտանեկան բժիշկ Դենիզ Դեւրեմը։

Տասնյակ բուժաշխատողներ եւս գործադուլ են արել Անկարայի հիվանդանոցի մոտ։

«Մենք կշարունակենք պայքարել մինչեւ չպաշտպանենք մեր իրավունքները», - ասել է Երիտասարդ բժիշկների հանձնաժողովի անդամ Վոլկան Թումերը՝ բողոքելով շատ երկար աշխատանքային օրից, ցածր աշխատավարձից եւ սահմանափակ անձնական իրավունքներից։