Խոշոր հրդեհ՝ Երևանում. հրշեջները մարել են սեփական տանն առաջացած կրակը
Երեւանում, այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել. ժամը 08։15-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթի 11-րդ փոոցի 2-րդ նրբանցքի 28 տան տանիքից ծուխ է նկատվում, և կան կասկածներ, որ տանը հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական վարչության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Ղազարյանին պատկանող տանը, և հիմա ընտանիքի անդամները՝ հայր ու դուստր են, խնդրանքով դիմում են Երևանի քաղաքապետին ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, որպեսզի հնարավորության սահմաններում իրենց օգնության ձեռք մեկնեն, քանի որ իրենք ինքնուրույն ի վիճակի չեն հրդեհի հետևանքով տան վերանորոգման հարցերը լուծել։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին