Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է 6.5%Հայտնի են Հանրային ոլորտի նորարարների մրցանակաբաշխության հաղթողները. մրցանակները հանձնել է ՓաշինյանըԱնվավեր է ճանաչվել Հանրային Ռադիոյի տնօրենի՝ Ալիսա Գևորգյանին նկատողություն տալու մասին որոշումըԶանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանՆոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՇրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԿատարում մնացած սպորտային մարմանամարզության տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են ԵրևանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԼարիջանին իր մահվան մասին լուրերի ֆոնին հրապարակել է իրանցի ծովայինների մահվան մասին ցավակցագիրՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՀՀ-ԵՄ համագործակցության ռազմավարական օրակարգով սահմանված են չափազանց հավակնոտ առաջնահերթություններՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԱրսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել էԲա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԻսրայելը փակել է Տիրոջ Գերեզմանի տաճարը. դադարեցվել են պատարագներըԵթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԱվելի քան 12 կգ չորացված, մանրացված զանգված․ ոստիկանները մեծաքանակ թմրամիջոց են հայտնաբերել
Քաղաքականություն

«Վտանգվում է դատական իշխանության անկախությունը». ՔՊ-ականները դատավորներին չեն ներկայացրել նոր օրենքի նախագիծը

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը քննարկման համար դատավորներին չի ներկայացվել։

NEWS.am-ի հետ զրույցում մի շարք դատավորները հայտնեցին, որ իրենք նախագծի առկայության, բովանդակության մասին տեղեկացել են Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած այօր ու երեկ հնչած ելույթներից։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օրենսդրական նախագծերի, այն էլ Սահմանադրական օրենքները պարտադիր հանրային քննարկման ենթակա են, բացառություն են միջազգային պայմանագրերը.

«Առնվազն 15 օրում քննարկումներն պետք է անց կացվեին, ու նախագիծը ներկայացվեր շահագրգիռ մարմիններին։ Տվյալ դեպքում առանց դատարանների, դատաբորների կարծիքը հաշվի առնելու այն չէր կարող դրվել քվեարկության։ Այս նախագծի մասին տեղեկացել ենք Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներից, այսօր էլ իմացանք, որ այն ընդունվել է։ Սա քննարկման ընդհանրապես չի դրվել, մենք ընդունված տարբերակն էլ մինչեւ հիմա չունենք։ Հնարավոր չի դատական համակարգին վերաբերող օրենսդրությունը փոփոխվի ու հանրային քննարկման, մասնավորապես, դատավորների շրջանում կարծիքի համար չներկայացվի»։ Կարծում եմ միտումնավոր չի ուղարկվել. մինչ այս բոլորը ուղարկում էին, վերջին անգամ էլ բացասական գնահատականներ հնչեցրեցինք։

Դատավոր Հարությունյանը նշեց, որ եվրոպական առաջադեմ երկրներում Բարձրագույն դատական խորհրդում կամ նմանատիպ այլ մարմիններում գերակշռում են դատավորները, այլ ոչ թե իրավաբան-անդամները. «Այսօր համամասնությունը խախտված է. այսինքն՝ գործում է 4 դատավոր-անդամ, 5 գիտնական-անդամ։ Նման կարգավորումներով իշխանության այլ թևերը դատական գործերին, անկախությանը միջամտելու ավելի լայն հնարավորություններ են ստանում։

Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ այս փոփոխությամբ վտանգվում են սահմանադրական երածխիքներն ու բալանսը։ Այսօրվա պայմաններում դատավորների նկատմամբ հետապնդումներ հարուցելու, կարգապահական վարույթներ հարուցելու ավելի լայն հնարավորություն է տալիս ԲԴԽ-ին, դա անթույլատրելի եմ համարում, հաշվի առնելով հատկապես ԲԴԽ-ում առկա իրողությունները ու գործելակերպը»։

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը պատմեց, որ առավոտյան է իմացել այդ նախագծի մասին, իր գործընկերներն էլ անակնկալի են եկել.

«Ես չեմ հասկանում, թե ինչով է պայմանավորված այս հրատապությունը, այսպես ասած՝ «գաղտնի ռեժիմով» նման նախագիծ ներկայացնելն ու ընդունելը։ Այս նախագծով կարեւոր փոփոխություն է նախատեսվում։ Խոսք է գնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու շեմի իջեցման մասին։ Հարց է առաջանում՝ ինչպիսի՞ մասնագետների կարծիք է լսվել։ Ակնհայտ է ինձ համար, որ սա ճիշտ փոփոխություն չէր։ Ես չեմ զարմանում, որ նման փոփոխություն է տեղի ունեցել, ինչքան փոփոխություն, որ տեղի է ունենում ի վնաս դատավորների է։ Սրանով ԲԴԽ անդամների դերն է իմաստազրկվում»։

Դատավորի խոսքով, ստացվում է, որ ԲԴԽ 5 իրավաբան-անդամները կարող են միասին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշում կայացնել.

«Ես չեմ ուզում տարանջատել իրավաբան-անդամին դատավորից, բոլորն էլ դատավորի անկախությունը պաշտպանելու համար են, բայց, օբյեկտիվորեն, ԲԴԽ դատավոր-անդամներն ավելի լավ են պատկերացնում դատավոր-անդամների առօրյան, մեր համայնքի կողմից են ընտրված։ Երբ ուսումնասիրում ես միջազգային կարծիքները, խոսք է գնում, որ ոչ թե պետք է գիտնական-անդամները հավասար լինեն, այլ գերիշխող լինի դատավոր-անդամների քանակը»։

Դատավորի խոսքով՝ այս օրենքի ընդունմանը պետք է դեմ լիներ հենց Բարձրագույն դատական խորհուրդը. «Միայն հեշտ քվեարկություն անելով չի, պետք է ասեին՝ ոչ, 5 ձայնը բավարար չի»։

Մեզ հետ զրույցում ԲԴԽ իրավաբան-անդամ Գրիգոր Բեքմեզյանն էլ ասաց, որ դեռեւս 2020 թվականից ինքը կողմ է եղել այս նախագծին.

«Այն ժամանակ, երբ կար շրջանառվող «Դատական օրենսգիրք» փոփոխությունների շրջանառվող նախագիծը, ինքս առաջարկել եմ այդ տարբերակը»։

Բեքմեզյանն ասաց, որ այդ առաջարկը 2020 թվականին չի ընդունվել։

Ըստ նրա՝ ԲԴԽ-ն պետք է աշխատի այն նույն սկզբունքներով, ինչպիսին աշխատում են Սահմանադրական դատարանը եւ Վճռաբեկ դատարանը։

«ԲԴԽ բոլոր անդամներն էլ աշխատում են մեկ նպատակով՝ կայացնել արդարացի որոշումներ։ Եթե միջնորդությունը հիմնավոր կլինի, ապա դատավորը կենթարկվի կարգապահական պատասխանատվության, եթե անհիմն՝ ապա չի ենթարկվի պատասխանատվության։ ԲԴԽ-ն 10 անդամից է բաղկացած, եթե բոլոր անդամները մասնակցեն վարույթին, ապա հինգ գիտնականով վճռորոշ ձայնի իրավունք ունենալ եւ որոշում կայացնել։  Եթե տեսնենք վերջին տարիներին ԲԴԽ-ի՝ կարգապահական վարույթներով կայացրած որոշումները, կտեսնեք, որ դեպքերի 98 տոկոսում ԲԴԽ-ի ձայները տարբեր կերպ են բաշխվել։ Իմ կարծիքով՝ սա ավելի շատ արհեստական պատճառաբանություն է»։

ԲԴԽ անդամը հիշեցրեց 2019 թվականը, երբ ԲԴԽ-ն մի քանի ամիս շարունակ չէր կարողանում գործեր քննել, քանի որ անդամների քանակը 6-ն էր. «Ես գտնում եմ, որ այս նախագիծն ուշացած է։ Ես չեմ կարողացել արձակուրդ գնալ, ինձ հետ են կանչել 2-3 օր առաջ, որ ես կարողանամ մասնակցել վարույթի քննությանը, որովհետեւ մենք քվորումի խնդիր կարող էինք ունենալ»: