Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ինքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ Մխիթարյան
Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպան. Կարեւոր տարածաշրջանային խնդիրների շուրջ միասնական մոտեցումների անհրաժեշտություն կա

Վերջին տարիներին իրադարձությունների զարգացումը վկայում է տարածաշրջանային կարեւոր, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների հարցերի շուրջ խորհրդակցությունների եւ մոտեցումների միասնականության արդյունավետության եւ անհրաժեշտության մասին։ Այս մասին փետրվարի 9-ին «Հայաստան-Իրան. պատմական անցյալը եւ ներկան» թեմայով միջազգային համաժողովին հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Քաղաքական սերտ հարաբերությունների պահպանման համար, նրա խոսքով, անհրաժեշտ է շարունակել բարձր մակարդակի շփումները։ Նա հավելեց, որ այս առումով մեկնարկած ռազմավարական երկխոսությունը, որի շուրջ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, արդյունավետ եւ օգտակար կլինի։ «Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսության բացումը, որի շուրջ աշխատանքներն ավարտական ​​փուլում են, վկայում է Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ուղղություններով խորացնելու շահագրգռվածության մասին»,- ընդգծեց դեսպանը։

Նա վստահություն հայտնեց, որ 2018 թվականին Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ կնքված համաձայնագիրը դրական ազդեցություն ունեցավ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճի վրա։ «Հայաստանի եւ Իրանի պաշտոնյաները 1 միլիարդ դոլարի առեւտուրն իրատեսական թիրախ են համարում։ Անցյալ տարի ապրանքաշրջանառության լուրջ աճ է գրանցվել, ինչը կրկին վկայում է վերոնշյալ նպատակին հասնելու եւ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ Իրանի մասնաբաժինը 10 տոկոսի հասցնելու իրագործելիության մասին»,- պարզաբանեց Զոհուրին։

Էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում համագործակցությունը, ըստ նրա, ամուր հիմքեր է ստեղծում ոչ միայն տնտեսական կապերի ընդլայնման, այլ նաեւ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության պահպանման համար, ինչին պետք է լուրջ ուշադրություն հատկացնել:

Դիվանագետը կարեւորեց Պարսից ծոցը եւ Սեւ ծովը կապող ճանապարհի շուտափույթ գործարկումը՝ պարզաբանելով, որ Հայաստանով անցնող «Հյուսիս-Հարավ» ճանապարհը կարող է կարեւոր օղակ դառնալ այս կարեւոր ռազմավարական հաղորդակցության մեջ։ «Ռազմավարական այս նպատակի իրագործումը ջանքեր եւ վճռականություն է պահանջում, որոնք ցուցաբերում են կողմերը։ Հայաստանի տարածքով «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծի իրականացման արագացումն ընդհանուր նպատակ է դարձել տրանսպորտային ուղիների կայուն շահագործման մեջ՝ Հայաստանի եւ Իրանի շահերից ելնելով։ Հույս ունենք ամրապնդել Հայաստանի դերն այդ տարանցիկ օղակում»,- ընդգծել է դեսպանը։

Նա հայտարարեց, որ սուբյեկտիվ խոչընդոտները, որոնք խանգարում են գիտնականների եւ երկու երկրների մտավորականության միջեւ հաղորդակցությանը, պետք է հաղթահարվեն:

«Ցամաքային եւ օդային սահմանները պետք է ավելի ակտիվ լինեն եւ ազատականացվեն։ Երկու երկրների քաղաքացիները պետք է ավելի ակտիվ շփվեն միմյանց հետ։ Հայաստանի եւ Իրանի ժողովուրդներն ապրել եւ ապրելու են կողք կողքի»,- եզրափակեց Աբբաս Զոհուրին։