«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին
Ճակատագրի բերումով ճաղերից այն կողմ հայտնված անձանց համար սահմանափակ ազատությունը խոչընդոտ չէ՝ նպատակային օգտագործելու իրենց առօրյան և հաղորդակից լինելու գեղեցիկին:
Այդ մասին է վկայում այսօր՝ փետրվարի 9-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին, ինչպես նաև հայ զինվորի մեծարմանը նվիրված ցուցահանդես-վաճառքը, որն իրականացվել է հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ, հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Աղասի Խաչատրյանի օժանդակությամբ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը, Ծառայության վարչակազմը, Ազգային ժողովի պատգամավորներ, ՄԻՊ ներկայացուցիչներ, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահը, Պրոբացիայի ծառայության պետը, Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահը, հիմնարկի հոգևոր հայր Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը և այլ հյուրեր:
Դատապարտյալների ցանկությամբ ցուցահանդեսի վաճառքի ողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:
Իրենց աշխատանքներով հանդես եկած ազատազրկված անձինք հիմնարկի պետի կողմից կարժանանան խրախուսանքների:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին