«Պատիվ ունեմ»-ն ու «Հայաստան»-ն ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես գալու
Այդ գործընթացը պայմանավորված է բացառապես օրվա քաղաքական իշխանություններին մաքրազերծելու եւ մեղավորներ նշանակելու ցանկությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի նախաձեռնությամբ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանն ու դրան իրենց հնարավոր մասնակցությանը։
«Քննիչ հանձնաժողովները ողջ աշխարհում եւ մեր օրենսդրական տրամաբանությամբ ընդդիմության գործիքներ են։ Հաշվի առնելով այն, որ օրվա իշխանությունն ունի պատերազմի ժամանակ տեղի ունեցած խախտումները բացահայտելու բոլոր գործիքները, ուստի, հանձնաժողովի ստեղծումը մեկ նպատակ ունի՝ մաքրազերծելու կապիտուլյանտների խունտան։ Դրան մասնակցելու ցանկություն չունենք»,- ասաց Մամիջանյանը՝ տեղեկացնելով, որ վաղը «Հայաստան» խմբակցության հետ համատեղ հայտարարությամբ են հանդես գալու։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը NEWS.am-ի հետ զրույցում եւս հայտնեց, որ վաղը ընդդիմադիր խմբակցությունները այս հարցի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես գալու։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, որի լիազորությունները կիրականացնի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...