Հայաստանում կտրուկ նվազել է պարենային հացահատիկի արտադրությունը
2021 թվականին Հայաստանում արտադրվել է 149,6 հազար տոննա հացահատիկ։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 2019 եւ 2020 թվականներին այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 195 հազար տոննա և 241,9 հազար տոննա։ Դա վկայում է այն մասին, որ 2021 թվականին արտադրության անկումը նախորդ տարվա համեմատ կազմել է 38%։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ 44-օրյա պատերազմից հետո ավելացել է պարենային ցորենի ներկրումը Հայաստան (458,7 հազար տոննա, որից ցորենի ներկրումը՝ 349,8 հազար տոննա) 30%-ով։ Հացահատիկի դեֆիցիտի եւս մեկ պատճառ, հավանաբար, անմշակ վարելահողերի բարձր տեսակարար կշիռն է, որը, ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հասնում է մինչեւ 50%-ի:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը