Հայաստանի «ժողովրդավարությունը» սրիկաների վերջին հանգրվանն է. Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Հայաստանի «ժողովրդավարությունը» սրիկաների վերջին հանգրվանն է:
«Ժողովրդավարությունը Հայաստանի բրենդ» հռչակած և Հայաստանը «Ժողովրդավարության բաստիոն» հայտարարած իշխանություններին նույնիսկ իրենց գեոպոլիտիկ հովանավորները չեն կարողանում բնութագրել ավելին՝ քան «հիբրիդային ռեժիմ»-ն է։
Բրիտանական economist intelligence unit-ը հրապարակել է 2021թ-ի ժողովրդավարության ինդեքսը, որտեղ «Հայաստանը» պահպանել է իր «պատվավոր» 89-րդ տեղը և «հիբրիդային ռեժիմի» «տիտղոսը»։
Իհարկե, ոչ ոք չի պնդում բրիտանական զեկույցի անաչառության հարցում, այն միշտ էլ աշխարհաքաղաքական համատեքստ է ունեցել և այս զեկույցում էլ առկա է ակնհայտ քաղաքական տարրը։
Օրինակ, ցածր պահելով Վրաստանի գնահատականը՝ ակնհայտորեն փորձ է արվել «պատժել» Վրաստանին՝ Սահակաշվիլիի ձերբակալության համար, Հայաստանի գնահատականի չնչին բարձրացումն էլ նպատակ է հետապնդում խրախուսելու գործող իշխանությունների «գեոպոլիտիկ մարմնավաճառությունը»։
Բացի այդ, զեկույցը ակնհայտ հակաչինական է, անգամ վերնագիրն է այդպիսին՝ «Չինաստանի մարտահրավերը»։ Ուստի Նիկոլի տեսանելի հակաչինական քայլերը պիտի գնահատանքի արժանանային Լոնդոնի կողմից։
Սակայն անգամ այս պարագայում, Հայաստանի գործող իշխանությունների աշխարհաքաղաքական հովանավորները ամբողջությամբ չեն կարողանում նկարել ակնհայտ հաջողություններ ժողովրդավարության ոլորտում։
Նույնիսկ այսքան մեզ տանջելով, Արցախը կորցնելով, 5000 տղաների զոհաբերելով, ազգային սկզբունքներից և կարմիր գծերից հրաժարվելով և «խաղաղության դարաշրջանի» կեղծ քարոզչություն սկսելով գործող իշխանությունները մնացել հեն «հիբրիդային ռեժիմների» դաշտում՝ հանգրվանելով այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են օրինակ Հոնդուրասը, Գվատեմալան, Մադագասկարն ու Տանզանիան(Նիկոլի լոգիկայով պարզվում է, որ ժողովրդավարությունը ոչ միայն Հայաստանի, այլ նաև այս երկրների բրենդն է)։
Հետաքրքրական է, որ Հայաստանի ցուցանիշներից չնչին ավելացել է կառավարության գործունեության գնահատականը, որը ուղիղ ժեստ է աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների կողմից ուղղված Նիկոլի կառավարությանը՝ հաշվի առնելով վերջինիս զիջողականությունը և տարածաշրջանում նոր զիջումներ կատարելու պատրաստակամությունը։
Հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի հետ սերտ կապեր ունեցող Բրիտանիայի դեպքում այդ զիջողականությունը «բարձր» է գնահատվել։
Հայաստանում Ժողովրդավարության հարցը հիմա առհասարակ կեղծ օրակարգ է երկու պատճառով՝
1․ Երկրի ներսում ակնհայտ է, որ ավտորիտար միտումներն ուժեղացել են (դրա մասին բրիտանացիները չէ, որ մեզ պետք է ասեն, դա կփաստի Երևանի փողոցներով անցնող ցանկացած քաղաքացի)։
2․ Հայաստանի ժողովրդավարացման անվան տակ 2018թ-ին իշխանության եկավ ազգային աղետը, որը 44-օրյա պատերազմից հետո նոր խայտառակ մակարդակի հասցրեց և էլ ավելի սաստկացրեց Հայաստանի ազգային անվտանգության մարտահրավերները։
Բզկտվող եւ ավտորիտար Հայաստանում «ժողովրդավարություն» խաղացնելը սրիկաների վերջին հանգրվանն է։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...