Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Սիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ում
Հասարակություն

«Հուշահամալիրի կառուցումը ներկայումս պառակտված մեր հասարակությանը կմիավորի հավատքի և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ»

Ինչպես հայտնի է, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարվել, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է: «Փաստը» տեղեկացրել էր, որ ներկայում արդեն իսկ կա 100-ից ավելի հայտ մշակույթի գործիչների, նախագծողների, ճարտարապետների կողմից: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը հերթական անգամ ներկայացրեց իր նախագիծը, խոսեց հուշարձան-համալիրի կառուցման նպատակի մասին:

Нет описания.


Հովհաննիսյանն ասում է՝ իր նախագծով Քրիստոսի հուշարձան-համալիրն իր մեջ ներառելու է կենսագրական դրվագներ՝ հիմնականում հարթաքանդակների տեսքով: Ընդգծում է՝ այն երկրներում, որտեղ կա Քրիստոսի արձանը, նման ամբողջական համալիր մոտեցում առկա չէ, մինչդեռ ինքը հասցրել է ուսումնասիրել տարբեր հուշարձան համալիրներ: «Մեր երկրում կառուցվող համալիրը կարող է դառնալ քրիստոնյաների բացառիկ հավաքատեղի և ծառայել որպես միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ աշխարհի քրիստոնյաների համար»,-վստահություն է հայտնում մշակութային գործիչը: Նա կարծում է, որ հուշահամալիրի կառուցումը ներկայումս պառակտված մեր հասարակությանը կմիավորի հավատքի և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, շեշտում՝ մինչ այժմ միաբանության ոչ մի գործընթաց չի եղել, իսկ Քրիստոսին նվիրված հուշարձան-համալիրի կառուցման գործընթացում նա հենց այդ խորհուրդն է տեսնում: Հովհաննիսյանի խոսքով՝ 2020 թ.-ին  սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմը փոխեց մեր առաջնահերթությունները ծառացած խնդիրների հանդեպ, ուստի պետք է փոխել մեր ռազմավարությունը բոլոր ոլորտներում: «Իմ կարծիքով,  այս նախաձեռնությունը կրում է ազգային, պաշտպանական, ռազմավարական, հետո նոր կրոնական բնույթ, բայց հիմքում միաբանության խորհուրդն է: Տեսել եմ պատերազմի արհավիրքը, տեսել եմ, թե ինչպես էր Ադրբեջանը խախտում պատերազմի անգամ չգրված կանոնները, և հիմա հստակ պատկերացնում եմ, թե ինչ կլինի, եթե հանկարծ չմիավորվենք և քրիստոնյա աշխարհին չներգրավենք դեպի հինավուրց Հայաստան»,-նշեց Հովհաննիսյանը: Հետո արդեն մշակութային գործիչը ներկայացրեց իր պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինի հուշարձան-համալիրը, որն իր մեջ, նրա դիտարկմամբ, պետք է ամփոփի Աստվածաշնչյան փիլիսոփայությունը և ոչ թե ուղղակի արձան լինի: «Մարդիկ օձաձև աստիճաններով պետք է բարձրանան: Ինչու օձաձև, քանի որ ողջ կյանքի ընթացքում մարդը երկընտրանքի առջև է՝գնալ դեպի աստվածայինը, թե դեպի սատանան: Առաջին հարկում լինելու է Հիսուս Քիստոսի ծնունդը և կյանքը պատկերող հարթաքանդակ: Երկրորդ հարթակում քարանձավն է, որտեղ, ըստ Աստվածաշնչի, խաչից իջեցնելուց հետո դնում են Քրիստոսի մարմինը: Այնտեղ ամրագրված կլինեն Քրիստոսի խոսքերը: Այնուհետև երրորդ հարթակում արձանն է ու մեծ խաչը: Իհարկե, այնտեղ կլինեն այլ կարևոր ատրիբուտներ ևս: Հետադարձ ճանապարհը ճերմակ եմ պատկերացնում: Ինչ վերաբերում է պատվանդանին, կարծում եմ, որ արձանը պետք է պատվանդան չունենա, լինի սարի վրա, որպեսզի մարդիկ կարողանան հասնել դրան»,-ներկայացրեց Ռ. Հովհաննիսյանը: Ընդգծեց՝ շատ ու շատ հարցեր հընթացս կքննարկվեն մասնագետների, հոգևորականների հետ՝ որևէ կարևոր բան բաց չթողնելու համար: Նա նաև պատկերացնում է, թե որտեղ կարող է տեղադրվել այս հուշարձան համալիրը՝ Եղեգնաձորի Արատես գյուղում, որտեղ 3-4 կմ շառավղով երեսունից ավելի վանական հուշահամալիրներ կան, կարող է քննարկվել նաև Խոր Վիրապում և Հատիս լեռան վրա տեղադրելու տարբերակը: 

Պարոն Հովհաննիսյանը նշում է՝ հուշարձանի կառուցումը կարևոր է մի շարք առումներով ևս: «Համայնքը, որտեղ կտեղադրվի արձանը, մեծ զարգացում կունենա: Հուշարձանը կառուցելիս պետք է մի շարք կոմունիկացիաներ ստեղծվեն: Կզարգանան հարակից շրջանները և ամբողջ երկիրը: Բացի դա, վստահ եմ, որ սա ուխտագնացության վայր է դառնալու, հետաքրքրելու է զբոսաշրջիկներին: Այս ծրագրին պետք է միանան նաև տարբեր ոլորտների ներկայացուցիչները՝ առաջարկներ ներկայացնելով, թե ինչպես անել, որ այս հուշարձանը նաև տնտեսական զարգացման խթան հանդիսանա: Այսինքն՝ մի կողմից հուշարձանը կծառայի որպես Քրիստոնեության պահպանման, ամրապնդման և տարածման քարոզչության ձև, ուխտագնացության վայր, մյուս կողմից՝ խթան կհանդիսանա մեր երկրի տնտեսությունը զարգացնելու, նրա զբոսաշրջային պոտենցիալը բացահայտելու համար»,-շեշտում է բանախոսը:

Մշակութային գործիչը վստահ է՝ մեզ պետք է միաբանություն, բայց նշում է՝ չունենք այն գործիքը, որ կարողանանք ազգին միաբանել: «Հիմա այս գաղափարը կարող է մեզ միավորել: Պետք է վերագտնենք մեզ, մեզ համար ամեն օրը նոր կռիվ ու պատերազմ է, և միշտ պետք է Աստծուն և նրա Միածին որդուն ունենանք մեր մեջ: Սա շինարարություն է, կառուցում նաև մեր հոգիների, ոչ թե արձանի ու խաչի: Այստեղ պետք է հոգի դնել, միաբանված լինել, պետք է այնքան սեր լինի, որքան Հիսուսն ուներ մեր հանդեպ: Սա արձանի կառուցում չէ, մեր հոգիների, հավատքի կառուցումն է: Սա իմ կարծիքն է»,-եզրափակում է Ռուբեն Հովհաննիսյանը:

Լուսինե Առաքելյան