COVID-19-ի դեմ լիովին պատվաստված համարվելու համար ավստրալացիները պետք է ստանան խթանիչ պատվաստումը
COVID-19-ի դեմ լիովին պատվաստված համարվելու համար ավստրալացիները պետք է ստանան խթանիչ պատվաստումը։ Ընդ որում՝ իշխանությունները հայտարարել են, որ օտարերկրյա ճանապարհորդներից, նախկինի պես, կպահանջվի երկու անգամ պատվաստված լինելու վկայական երկիր մտնելու համար, տեղեկացնում է Reuters-ը։
Ավստրալիայի կառավարությունը հավանություն է տվել պատվաստման խորհրդատվական խմբի վերանայված հանձնարարականներին։
Վարչապետ Սթոք Մորիսոնը հայտարարել է, որ պատվաստման վկայականը կարող է «ժամկետանց» համարվել, եթե մարդը երկրորդ չափաբաժնից հետո չի վերապատվաստվել վեց ամսվա ընթացքում։
Ավստրալիայի իշխանությունները պատվաստումը պարտադիր են դարձրել միայն որոշ առաջատար աշխատակիցների համար, բայց շատ մասնավոր ձեռնարկություններ, այդ թվում խոշոր կորպորացիաներ, ռեստորաններ եւ մանրածախ առեւտրով զբաղվողներ, պատվաստումը աշխատելու եւ հաստատություններում մուտք ունենալու պարտադիր պայման են դարձրել։
Արդյունքում՝ երկիրը աշխարհում ամենապատվաստվածներից մեկն է. 16 տարեկանից բարձր մարդկանց 94 տոկոսը ստացել է երկու դեղաչափ։ Ներկա պահին կատարվել է մոտ 10 մլն խթանիչ պատվաստում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...