Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա Հովսեփյան
Հասարակություն

Դանիայի առողջապահական մարմինները քննարկում են կորոնավիրուսի դեմ պատվաստումների դադարեցումը

Դանիայի առողջապահական մարմինները քննարկում են կորոնավիրուսի դեմ պատվաստումների դադարեցումը եւ պատճառ չեն տեսնում այս պահին երեխաներին կամ այլ բնակիչների բուստերային դեղաչափ ներարկելու համար, գրում է AP-ը:

Դանիայի առողջապահության վարչությունը հայտնել է, որ եվրոպական երկրում վարակի երրորդ ալիքը նվազում է «բնակչության շրջանում բարձր իմունիտետի շնորհիվ»։

«Դանիայում պատվաստումների բարձր մակարդակը, հատկապես երրորդ դեղաչափով պատվաստումը, նշանակում է, որ մենք կարող ենք հաղթահարել վարակի թվի աճը՝ առանց լուրջ հիվանդանալու»,- ասվում է հայտարարության մեջ։

Անցյալ ամիս Դանիայի կառավարությունն առաջարկել է պատվաստանյութի չորրորդ դեղաչափը տարեցներին եւ խոցելի խմբերի այլ քաղաքացիներին, քանի որ պանդեմիայի հետ կապված իրավիճակը վատթարացել է օմիկրոն շտամի արագ տարածման պատճառով։  

Սակայն  առողջապահության վարչությունը եզրակացության է եկել, որ երեք դեղաչափերն ապահովում են լավ պաշտպանություն ծերանոցի բնակիչների եւ 85-ից բարձր մարդկանց համար, եւ որոշել են, որ լրացուցիչ պատվաստումների կարիք չկա։    

Դանիան նոյեմբերին ընդլայնել է իր պատվաստումների ծրագիրը 5-ից 11 տարեկան երեխաների համար, երբ դելտա շտամը գերիշխող էր, եւ մտավախություն կար, որ երիտասարդները կարող են վարակել ավագ սերնդին: Ուրբաթ օրը առողջապահական մարմինները հայտնել են, որ «այժմ սկսում են ծրագրել պատվաստումների ընթացիկ ծրագրի ավարտը բոլոր թիրախային խմբերի համար, ներառյալ 5-11 տարեկան երեխաների համար ծրագիրը»:  

«Իհարկե, մենք ուշադիր հետեւելու ենք համաճարակին եւ պատրաստ ենք փոխել մեր որոշումը, եթե, հակառակ ակնկալիքների, այս գարնանը չորրորդ ալիք կամ նոր մտահոգիչ տարբերակներ լինեն»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ: 

Դանիան այս ամիս չեղարկել է համաճարակի հետ կապված սահմանափակումների մեծ մասը այն բանից հետո, երբ պաշտոնյաները հայտնել են, որ իրենք այլեւս COVID-19-ը չեն համարում «սոցիալապես ճգնաժամային հիվանդություն»: